02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել Քեսաբի դեպքերի հետ կապված

Այսօր առավոտյան  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.

Հարգելի գործընկերներ,

Սիրիայի  հայաբնակ քաղաք Քեսաբում եւ նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի  ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ եւ Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել են հարեւան Բասիթ եւ Լաթաքիա:

Ցավալի է, սակայն, Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909  եւ 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին  հայերին հեռանալ Քեսաբից: Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները եւ տեղահանումն  արդեն երրորդն է  նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր եւ վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաեւ բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:

Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով եւ Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր եւ, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբեւէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարեւան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը  Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ