14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Տեղացած աննախադեպ առատ ձյան մաքրման աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Ձնահեռացմանը զուգահեռ՝ տեխնիկական աղի եւ ավազի խառնուրդով մշակվել են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի մասերն ու մայթերը:

Մաքրման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Միայն գիշերվա ընթացքում օգտագործվել է 140 տոննա տեխնիկական աղ եւ 300 խ/մ ավազ: Չընդհատվող ռեժիմով աշխատանքները քաղաքապետի հանձնարարությամբ կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում՝ ընդգրկելով նաեւ բակային տարածքները:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ