Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում»,- նշել է վարչապետը: […]