27 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չինարիում իրավիճակն այժմ հանգիստ է

Ադրբեջանական կողմը երեկ գիշերն ու այսօր առավոտյան ռմբակոծել է Տավուշի մարզի  Չինարի գյուղը: Տուժածներ չկան: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին չինարցիները, մեկ-երկու տանիք ու լուսամուտ է վնասվել:  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսանկ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ եղել է: “Սովորական հրաձգություն է եղել, կորուստներ չկան, իրավիճակը հանգիստ է այժմ”,-ասաց նա:  

Նիդերլանդներից հարկադիր վերադարձող քաղաքացիներին գումար կտրամադրվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով […]

Համբարձումյանը գոլ է խփել ադրբեջանական ակումբին

Մակեդոնական ”Վարդար” ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել ադրբեջանական ”Սիմուրգ” ակումբի հետ: ”Վարդարի” մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Արտակ Դաշյանը: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: ”Վարդարի” առաջին գոլի հեղինակ է դարձել Հ. Համբարձումյանը:

Նաիրիտցիները վարչապետի մոտ են /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ ի նշան դժգոհության, որ իրենց աշխատավարձերը մինչև հիմա չեն ստացել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց այսօր ընդունել: Նիստից հետո մոտ 20 աշխատակիցներ բարձրացան վարչապետի մոտ:  Հանիդպմանը բացի նրանցից մասնակցում է նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Իսկ թե ինչ է քննարկվել […]

Բնապահպանության նախարարը ծանոթացել է տարածաշրջանային էկոլոգիական-հայրենագիտական ճամբարի առօրյային

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է “Զիկատար” բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին եւ հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի կազմակերպած “Էկոտուր 2014” ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի,  Երեւանի, Հայաստանի մյուս մարզերի եւ  կրթահամալիրի մի քանի […]

Որոշումը կկայացվի այս տարի. վարչապետը՝ ԵՏՄ-ի անդամակցությունից

”Վերադառնամ, կասեմ՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու է հետաձգվում ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: ՛՛Ես ոչ մի պատճառ չեմ կարող ասել, մեր պարտավոությունները կատարել ենք լիովին, որևէ խնդիր չունենք: Որոշումը կկայացվի, իմ կարծիքով, այս տարի՛՛,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այսօր նա մեկնում է Սոչի, որտեղ հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի […]

Ռոման Բերեզովսկին` իր կարիերայի մասին/տեսանյութ/

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Դինամոյի” փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի պաշտոնական կայքի հետ զրուցել է իր սպորտային երկարակեցության, ռեժիմի, մարզումների, բնավորության և հոգեբանության մասին:  

Կայացել են հայ-ուրուգվայական բարձր մակարդակի բանակցությունները

Հուլիսի 9-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչ Նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված