23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բայց ընդդիմությունի՞ց ա ինքը. Գալուստ Սահակյանը` Արծվիկ Մինասյանին

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին առաջին հերթին ելույթ են ունենում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Այսօր երբ հայտարարութունների ժամը սկսվեց ու խոսափողին պետք է մոտենար ընդդիմադիր պատգամավորներից մեկը, ԱԺ նախագահ Գալուստ Սահականը նայելով հերթագրվածների ցուցակը` ժպիտով նկատեց`հիմա տեսնեմ ով կա ընդդիմությունից: Նայելով առաջինը հերթագրված ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի անվանը, Սահակյանը ռեպլիկի կարգով նետեց. ”Բայց ընդդիմությունի՞ց ա ինքը”:

Մինասյանը ելույթում նշեց, որ հունիսի 21-ին արտահերթ նստաշրջանում ընդունվեց Կուտակային կենսաթոշակային օրենքի լրամշակված տարբերակը, որի համաձայն պարտադիր կուտակային բաղադրիչը դարձավ նպատակային սոցիալական վճար: ”Հունիսի 21–ին մի քանի արտահերթով ընդունվեց մի փաթեթ, որը շարունակում է վիճահարույց մնալ և բողոքարկվելու է ՍԴ-ում երեք հիմնական հարթության մեջ` օրենքների ընդունման ընթացարգերի խախտման, իրավունքի գերակայության սկզբունքի, որն ամրագրված է Սահմանադրությամբ ու սոցիալական իրավունքի նորմերի ամրագրման”,-ասաց Մինասյանը: ”Այս պահի դրութամբ ՍԴ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանվում է ԲՀԿ ու ՀՅԴ խմբացությունենրի կողմից, ու ունի աջակցություն ”Ժառանգություն” ու ՀԱԿ խմբակցությունների կողմից”,-տեղեկացրեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ