18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկու հարյուր մարդ տուն չեն գնա.պահանջում են նախագահից և վարչապետից

Վանաձոր քաղաքի մոտ 200 քաղաքացիներ այսօր բողոքի ակցիայով եկել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանից և  վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են՝ մոտ 2 տարի առաջ տեղի ունեցած մարդասպանության մեղադրանքով ձերբակալված Արտակ և Արեն Վերանյանների, ինչպես նաև Սամվել Դիլոյանի արդար դատավարությունը։

Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության առնչությամբ` Քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258 հոդվածի 3-րդ մասով (սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Սպանությունը տեղի էր ունեցել 2012 թվականին՝ ՛՛Մուշ՛՛ ռեստորանում:

Արտակ և Արեն Վերանյանների մայրը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գործն արդեն 2 տարի է՝ գտնվում է դատարանում, և որևէ առաջխաղացում չկա. ՛՛Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև հավատում ենք, որ մեր կառավարությունը կարող է միջամտել ու պահանջել դատարանից տղաների գործի արդար ընթացք ու ավարտ՛՛։

Դատական գործընթացը ձգձգվում է, քանի որ դատաքննության կանչված վկաները չեն ներկայանում դատական նիստերին։ Արտակ և Արեն Վերանյանների մայրը գտնում է, որ իր որդիների կյանքը առջևում է և օր առաջ է հարկավոր հասնել արդարության:

 

Մեղադրյալների հարազատները հավատում են, որ երկրի նախագահը և գլխավոր դատախազը կարող են տալ հարցի արդար և իրավական գնահատում:Նրանք պնդում են, որ առանց դրական պատասխանի տուն չեն գնա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ