17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեղի է ունեցել Երեւանի ավագանու նիստը

Երևանի ավագանին չորրորդ գումարման առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  նշանավոր  բանաստեղծ,  քնարերգու  Համո  Սահյանի  հիշատակը  հավերժացնող  հուշարձանը  մայրաքաղաքի Օղակաձև  զբոսայգու  5-րդ  հատվածի շատրվաններին հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Կարծիքների փոխանակումից և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ավագանին, դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ, համաձայնություն  է տվել նաև Երևանը Եվրոպական Միության  «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին որոշման նախագծին: Երևան քաղաքի ավագանու որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային  միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն  ղեկավարող, տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող  տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի  տուրքի վճարման արտոնություն` նշված տուրքը վճարելով Երևանի քաղաքային  համայնքի բյուջեից: Ըստ այդմ, ավագանին որոշել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1 մլն դրամ հատկացնել։ Հաշվի առնելով սահմանված կարգով տեղական տուրքի արտոնություն ստանալու համար քաղաքապետարան ներկայացրած դիմումների քանակը՝ հաշվարկը կատարվել է 100 անձանց հաշվով։

Ավագանու հավանությանն են արժանացել նաև 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին հավանություն տալու մասին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:

Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 29-ին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ