10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին 

Հարգելի խորհրդարան, 

Մեկնարկեց հերթական քաղաքական աշունը, որի լի է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում կարեւոր իրադարձություններով:

Ուշադրության են արժանի թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը՝ կապված Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հետ, որոնց վառ ապացույցը բոլորովին վերջերս Բաքվում Թուրքիայի նորընտիր նախագահի հայտարարությունն էր, համաձայն որի՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումից հետո միայն: Բացի այդ, Էրդողանը պատրաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Ակնհայտ է, որ նա մոռացության է մատնում այն, որ Թուրքիան երեք տասնամյակից ավել բռնազավթած է պահում Եվրամիության անդամ Կիպրոսի 38 տոկոսը: Թուրքիայի նման քաղաքականությունը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ գողն առաջինն է գոռում` բռնեք գողին: 

Հարգելի գործընկերներ,

Ընդամենն օրեր առաջ Նյուպորտում Հանրապետության ղեկավարը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից հանդես եկավ ելույթով եւ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ավելին՝ նշվեց, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող բռնապետի հովանավորն ու լոբբիստը Թուրքիան է:

Հատկանշական է, որ Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը հստակ ազդակ հղեց Ադրբեջանին: Նա ընդգծեց.

Առաջին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Երկրորդ՝ տարածաշրջանում իրավիճակի ապագա սրումն անթույլատրելի է:

Երրորդ՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի ձեւաչափով:

Այսպիսով՝ վստահաբար կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելուն միտված թուրք-ադրբեջանական գործարքը տապալվեց: 

Հարգելի խորհրդարան,

Ակնհայտ է, որ մեր երկրում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: Սակայն այսօր այդ քաղաքական ուժերից մի քանիսը հրաժարվում են իրենց իսկ երբեմնի օրակարգից: Երբ հարցնում ես՝ ինչն է պատճառը, պատասխանում են, որ դեռ ժամանակը չէ:

Այս մոտեցումը անլուրջ է եւ ոչ քաղաքական: Նման պահվածքի պարագայում հավանականությունը մեծ է, որ որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում:

Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ