10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Գևորգյանը համագումարին հրավիրեց ՀՀ երեք նախագահներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին

ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ.

Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձևավորվել և կայացել է <<Երդվյալ ազատամարտիկների միությունը>>, որը իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ  գծում կռված ազատամարտիկներին:

Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծաքի հանրապետությունում փակվեցին  բոլոր այն դռները,  որտեղ հնարավոր կլիներ անցկացնել Երդվյալ ազատամարտիկների միության  համագումարը:

Հարգելի իշխանություն՝ վաղուց արդեն իսկ հասկանալի է, որ հնարավոր  միջոցառումներ իրականացվող բոլոր շենք-շինությունների տերը դուք եք, բայց չմոռանաք,  որ հողի տերը մենք ենք, այն կռված տղաները, որոնք կյանք ու արյուն չեն խնայել հայրենի հողի համար: Եվ իրավիճակից ելնելով , որպես Ե.Ա.Մ հիմնադիր նախագահ հայտարարում եմ, որ Երդվյալ ազատամարտիկները ստիպված իրենց համագումարը կանցկացնեն կամ Օպերայի հրապարակում, կամ Հանրապետության Հրապարակում:

 Ի վերջո , երբ դեռ պատերազմում զոհված մեր եղբայրների դին դեռ հող չի դառցել, երբ դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափած արյունով, իշխանական նմանատիպ մոտեցումը, այդ հզոր ոգիներով համալրված միության  նկատմամբ միմիայն կարելի է ենթադրել, որ երկիրը արդեն իսկ դուրս է եկել իր զորության ուղուց: Ի դեպ օգտագործելով հնարավորությունս հայտարարում եմ,որ  համագումարին հրավիրվելու են մեր երկրի երեք նախագահները՝  հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, հարգարժան Ռոբերթ Քոչարյանը և   հարգարժան Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ՝ հարգարժան Բակո Սահակյանը:  Հրավիրվելու են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախարարները, ինկատի ունենալով պատերազմի դաշտից ծնունդ առած մեր մարտընկերների: Իսկ դուք քանի  որ հողը ազգինն է, ոչ  թե իշխանությանը և մենք էլ հողի տեր տղեքն ենք, հաստատ հողատարածքի հետ կապված խնդրում՝ դռները փակելու համար ,դուք անզոր կլինեք:           
 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ