10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որտե՞ղ կնշի ծննդյան տոնը Վլադիմիր Գասպարյանը

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ծննդյան 56-րդ տարեդարձն է նշում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 Ինչպես Henaran.am-ին հայտնեցին  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանից Գասպարյանի համար այսօր սովորական աշխատանքային օր է եղել:

Վլադիմիր Գասպարյանի համառոտ կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
9 սեպտեմբերի 1958 թ., էստոնիայի Հանրապետություն, ք. Տալլին

Կրթություն
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցը:

Աշխատանքային գործունեություն
1982-1985 թթ. – ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ
1989-1992 թթ. – Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ
1992-1992 թթ. – ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ
1992–1993 թթ. – ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար
1993–1995 թթ. – Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ
1995 թ. – այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է ՆԳՆ համակարգից
1995–1997 թթ. – ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող
1997–2010 թթ. –  ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ
2010-2011 թթ. –  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
2011 թ. նոյեմբերի 1-ից` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Այլ տվյալներ
1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
Պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, «Հ. Բաղրամյանի 100-ամյա հոբելյանի» հուշամեդալով, «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «ՀՀ ԶՈԻ-20 տարի» հոբելյանական մեդալով, Հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով։ 
ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա, վեց թոռ։

Թե որտեղ կնշի իր ծննդյան օրը ՀՀ ոստիկանապետը հարցերի պատասխանը հայտնի է միայն նրան:

Henaran.am-ի խմբագրակազմը մաղթում է Վլադիմիր Գասպարյանին աշխատանքային ասպարեզում  նորանոր նվաճումներ և անձնական երջանկություն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ