Հայաստանը կարող է պայքարել ուղեգրի համար. Լասե Վիբե
Շվեդական ‘’Գյոթեբորգի’’ 27-ամյա հարձակվող Լասե Վիբեն, Դանիա-Հայաստան խաղին փոխարինման դուրս գալով, բավական ակտիվացրեց դանիացիների հարձակման գիծը եւ երկրորդ խաղակեսում խնդիրներ ստեղծեց Հայաստանի հավաքականի պաշտպանների համար: Հետխաղյա հարցազրույցի ժամանակ Վիբեն նշեց, որ Հայաստանի հավաքականը ունի խմբից դուրս գալու շանսեր:
– Այնպիսիտպավորությունէր, որերկութիմերնէլառաջինխաղակեսումզգուշանումէին…
– Ինչ-որ տեղ համաձայն եմ: Հայաստանը լավ էր պաշտպանվում եւ սպասում էր իր հնարավորությանը: Մեր խաղն էլ դրվագներով էր ստացվում: Ընդմիջումից հետո մենք ավելի լավ խաղացինք:
– Ի՞նչը փոխեց Դանիայի խաղում Մորտեն Օլսենն առաջին խաղակեսից հետո:
– Ընդմիջմանը ես հանդերձարանում չէի: Ինձ հանձնարարել էին մնալ խաղադաշտում եւ մարզվել: Բայց գիտեմ, որ մարզիչը հրահանգել էր ավելի արագ խաղալ: Երկրորդ խաղակեսում մենք լավ աշխատանք կատարեցինք եւ ստացանք արդյունքը: Պետք է արժանին մատուցենք նաեւ Հայաստանին, որը ուներ կադրային մի շարք խնդիրներ: Առանց Մովսիսյանի էլ Հայաստանը կռվեց եւ արժանի խաղ ցուցադրեց:
– Այն, որ Մխիթարյանի փոխարինումից հետո Հայաստանի խաղում կորավ սրությունը, նկատելի էր բոլորին: Իսկ Դուք, լինելով խաղադաշտում, ինչպե՞ս դա զգացիք:
– Չեմ ցանկանում վիրավորել մյուս հայ ֆուտբոլիստներին, բայց Մխիթարյանը զգալիորեն առանձնանում էր: Նրա փոխարինումից հետո տարբերությունը շատ ակնհայտ էր: Նրա դեմ խաղալը շատ դժվար է: Մխիթարյանը շատ արագ էր, գնդակը ստանալուց պես ֆանտաստիկ կերպով առաջ էր սլանում:
– Չնայած խաղը շատ կարեւոր էր կողմերի համար եւ լարված հանդիպում էր, բայց կոպտություն չնկատվեց խաղադաշտում. կարելի՞ է ասել, որ լավ մթնոլորտ էր ասպարեզում:
– Այո, շատ լավ մթնոլորտ էր: Կար պայքար, բայց միայն թույլատրելիի սահմաններում: Երկու հավաքականների խաղացողներն էլ հարգանքով էին իրար վերաբերվում: Խաղից հետո էլ մենք միմյանց շնորհակալություն հայտնեցինք:
– «Եվրո-2016»-ի ընտրական փուլում մեկնարկն արդեն տրված է: Ի՞նչ կարող եք ասել I խմբի մասին, որտեղ ընդգրկված են Դանիայի եւ Հայաստանի հավաքականները:
– Մեր խումբը յուրահատուկ է, քանի որ այստեղ չկան թույլ մրցակիցներ: Մեր խմբի խաղերում 6:0 կամ 7:0 հաշիվներ չեն գրանցվելու, այստեղ բոլորը պայքարում են լավ արդյունքի համար: Սերբիան, Ալբանիան, Պորտուգալիան կամ Հայաստանը բարդ մրցակիցներ են: Կոնկրետ Հայաստանն այդ խաղում ցույց տվեց, որ կարող է խնդիրներ ստեղծել: Հայաստանը խմբի ամենաուժեղ թիմը չէ, բայց կարող է լավ հանդես գալ եւ պայքարել ուղեգրի համար:
Հարցազրույցը` Armsport.am-ի: