16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԱ-2014. Բրազիլիան կիսաեզրափակչում կհանդիպի Գերմանիային/վիդեո/

Աշխարհի առաջնության ¼ եզրափակչում Բրազիլիայի հավաքականը 2-1 hաշվով հաղթեց Կոլումբիային: Բրազիլացիներից գոլերի հեղինակ դարձան Տիագո Սիլվան, Դավիդ Լուիսը, իսկ կոլումբիացիներից` Խամես Ռոդրիգեսը: Այսպիսով, կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեցին Գերմանիան և Բրազիլիան:

Վարչապետը ծառայողական ավտոմեքենա նվիրեց

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. “Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական եւ մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգեւոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, […]

ԱԱ-2014. Գերմանիան հաղթեց Ֆրանսիային և անցավ կիսաեզրափակիչ/վիդեո/

Գերմանիայի հավաքականը աշխարհի առաջնության ¼ եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Մաթս Հյումելսը: Այսպիսով, գերմանացիների մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Բրազիլիայի ընտրանին:

Թող Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: “Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն եւ սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն: […]

Հրաշալի քառյակը դեռ սպասում է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”ի, ոչ իշխանական ուժերից հրաշալի քառյակի ներկայացուցիչները տարբեր հարթակներում վստահեցնում են, որ աշնանը բավական լուրջ ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք հանգեցնելու են իշխանափոխության:  Նրանք հրապարակայնորեն չեն բացահայտում, թե որն էլ լինելու իշխանափոխության առիթը, բայց ոչ հրապարակային, մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունը կանգնի երկընտրանքի առաջ. ստորագրել Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող […]

Ի՞նչ կապ ունի “Ճըպլ”-ի վթարը հայրենասիրության հետ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.  Արտագաղթ ասվածը մերօրյա ծանր իրողություններից է: Իրեն, անկախ ամենից, իր երկրի տեր համարող ամեն հայ մարդու համար դա վերք է, ցավ: Ու ամեն հեռացողի հետ վերքը տիրոջն ավելի ու ավելի է ցավեցնում: Բնական է, որ նման իրավիճակում, ընդհանուր վերցրած, հասարակությունը, մտածող ու մտահոգ մարդիկ շատ ավելի զգայուն են այս ծանր երեւույթի, […]

Նախկին “Ժառանգականը” ՕԵԿ-ի քարոզիչ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, նախկին “ժառանգական” Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի “Երեւան TV”-ում՝ հասարակական եւ իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում: Նրան վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսության շենքում: Բայց տիկին Հակոբյանը թերթի հետ զրույցում ասում է, որ “դեռ որոշակի չէ” իր աշխատանքի անցնելը, եւ այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով: Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, […]

Հայաստանը նշում է Սահմանադրության տոնը

Հուլիսի 5-ը Հայաստանում նշում են  Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին  երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Սա անկախ Հայաստանի առաջաին Սահմանադրությունն է: Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված “Որոգայթ փառացը”, որը միաժամանակ եւ՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, եւ՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ […]

Շանթը խենթ չէ և ոչ էլ ահաբեկիչ. ԱՍԱԼԱ-ի մարտիկը համոզված է

”Շանթը խենթ չէ և ոչ էլ ահաբեկիչ”,-պատասխանելով Henaran.am-ի թղթակց հարցին, թե ինչպես է գնահատում Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների նոյեմբերի 5-ի գործողությունները պատասխանեց, ԱՍԱԼԱ-ի մարտիկ, “Վան” գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը: “Շանթ Հարությունյանի ակցիան քաղաքական պայքարի մի ձև էր և պետք չէ նրա արարքը որակել խուլիգանական: Գուցե ընտրված տարբերակը այնքան էլ արդյունավետ չէր, բայց Շանթը քաղաքական […]

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կնորոգվի 13 հենապատ

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով  13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում եւ Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում եւ եւս մեկը`Կենտրոն վարչական շրջանում: Ըստ անհրաժեշտության փոխարինվում կամ լրացվում են վնասված կամ բացակայող քարերը, սվաղվում ու թարմացվում  վնասված երկաթբետոնե կառուցվածքները, վերականգնվում է արտաքին տեսքը: Աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի