Բիլ Գեյթսը միլիարդատերների ցուցակում զիջել է առաջատարի դիրքը
Մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը, ում Forbes հանդեսը մարտին հրապարակած միլիարդատերերի վարկանիշային ցուցակում հատկացրել էր 2-րդ հորիզոնականը, հուլիսի 15-ին իր կարողությամբ առաջ է անցել ցուցակի առաջատար, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, գրում է forbes.ru-ն։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի շուկաներում Սլիմի America Movil հոլդինգի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ։ Այդ օրվա արդյունքներով ընկերության արժեքն աճել է 1%-ով՝ […]





































