Ողջ աշխարհում ինքնասպանությունները երիտասարդանում են
”Չնայած նրան, որ մեր հանրապետությունում մտահոգիչ չի ինքնասպանությունների թիվը, բայց պետք է լրջորեն մտածենք ինքնասպանությունների վերացման մասին։ Ամեն քառասուն վայրկյանը մեկ լինում է ինքնասպանության մեկ դեպք”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը։
Նրա խոսքով մտահոգիչ է ամբողջ աշխարհի համար այն, որ ինքնասպանությունները երիտասարդանում են ․ ”19-20 տարեկանների դեպքում ինքասպանությունները երկրորդ տեղն են գրավում”։
Թորոսյանը տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ինքասպանության դիմում եմ տարբեր միջոցներով՝ ԱՄՆ-ում՝ հրազենով, գյուղական վայրերում թունաքիմիկատներ են օգտագործում։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանություն կոչվող երևույթի դեմ բավականին դժվար է պայքարելը: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը մարդը դեռևս էվոլյուցիայի ընթացքում առաջին քայլը, որն արել է` ինքնասպանությունն էր:
”Ինքնասպանության երևույթը կենդանական աշխարհում էլ կա: Չեմ ուզում սակայն օրինակներ բերել: Պատմության ընթացքում ինքնասպանությունները եղել են տարբեր ձևերի մեջ` ծիսական բնույթի ինքնասպանություններ, ավանդույթների հետ կապվող ինքնասպանություններ: Ժամանակի ընթացքում և դրդող հանգամանքները և մեթոդները փոխվել են”,-նշեց Վարդանյանը:
Բանախոսի դիտարկմամբ աշխարհի շատ երկրներ են փորձել այս խնդրին պատասխան տալ.”Այնքան, որ սեպտեմբերի 10-ը հռչակվեց ինքնասպանությունների կանխարգելման օր և դրանից հետո միայն տարվա այդ օրը սկսեցի ուշադրություն դարձնել այդ երևույթի վրա: Մինչդեռ ինքնասպանությունների կանխարգելման մասին պետք է ամեն օր մտածել’’,-հավելեց Կարո Վարդանյանը: