04 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Պապայիս տված նվերը քեզ դուրա գալիս չէ՞, տես հիմա ոնց ես վառվում,..”Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ռուզաննա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Գործին մանրամասն անդրադարձել է “Ժամանակ”-ը:

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննան 2013 թվականի նոյեմբերի 10-ին “Օդնոկլասնիկի” համացանցային կայքում ամուսնու նախկին սիրուհու՝ Գայանեի անունով բացել է կայքէջ, որտեղ առանց իր ախոյանուհու համաձայնությունը ստանալու տեղադրել է նրա մերկ լուսանկարը, այսինքն տարածել է տուժողի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:

Ռուզաննան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով:

Ռուզաննայի խնամքին են երեք անչափահաս երեխաները՝ 15, 12 եւ 3 ու կես տարեկան:

Նախաքննության ընթացքում մեղքն ընդունած Ռուզաննան ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ հայտարարել է, թե ամուսնու նախկին սիրուհու մերկ լուսանկարը նրա անունով բացված կայքէջում տեղադրել է ոչ թե ինքը, այլ տասնչորսամյա որդին:

Պատանին դատարանում հաստատել է մոր ասածը, թե հոր սիրուհու մերկ լուսանկարն ինքն է տեղադրել համացանցում՝ լուսանկարը վերցնելով հոր հեռախոսի չիպից:

Մեղադրողը հաստատված է գնահատել Ռուզաննայի մեղքը մեղսագրված արարքում, միջնորդել է մեղավոր ճանաչել նրան եւ դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Ռուզաննայի շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը, պաշտպանական ճառում նշել է, թե իր պաշտպանյալը նախաքննության ժամանակ մեղքն իր վրա է վերցրել՝ անչափահաս որդուն “ավելորդ տվայտանքներից” զերծ պահելու համար եւ դատարանում ասել է իսկությունը, դա պատժից խուսափելու միջոց կամ “լավ բեմականացում” չէ, ինչպես բնորոշել է մեղադրանքի կողմը, դա իրականությունն է:

Ըստ պաշտպանի՝ անչափահաս վկայի մանրամասն խոստովանությունը դատական քննության ժամանակ չի հերքվել որեւէ ապացույցով:

Ամբաստանյալի անչափահաս որդին հաղորդագրություն է ուղարկել հայրիկի սիրուհուն. “Պապայիս տված նվերը քեզ դուրա գալիս չէ՞, տես հիմա ոնց ես վառվում, հերս ա տվել ու ասել՝ հենց մի սխալ քայլ անի, գցի սայտ…”:

  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ