20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դաշնակցության հետ կոալիցիան հնարավոր է, բայց ՀՀԿ-ին պետք չէ

“Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հնարավոր է համարում, որ ՀՅԴ-ը դուրս գա քառյակից և կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: Նշենք, որ սահմանադրական բարեփոխումներին քառյակից կողմ է միայն “Դաշնակցությունը”, և այժմ լուրեր են շրջանառվում, որ Կառավարությունում պորտֆելներ են առաջարկվում դաշնակցականներին: “Կոալիցիան հնարավոր է, ավելին դժվար էլ չէ, բայց դա ՀՀԿ-ին պետք չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Վերջինս […]

Մոտոցիկլետների սրահի բացման ժամանակ կանայք ծեծել են իրար /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են մոտոցիկլետների սրահի բացման ժամանակ երկու երիտասարդ կին սկսում ծեծել միմյանց: Սակայն տեսանյութը դիտողներից ոչ բոլորն են հավատում, որ այն իրական է, եւ ոչ թե կազմակերպված շոու: Այս թեմայով տեսանյութի տակ բազմաթիվ քննարկումներ ու վեճեր են տեղի ունեցել:  

Քաղաքացիների ընդունելություն Արաբկիրում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին պարբերաբար մասնակացում են նաեւ քաղաքապետի տեղակալները: Այս շաբաթ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Արաբկիր վարչական շրջանում անցկացվող բնակիչների ընդունելությանը: Լսելով բարձրացվող խնդիրները՝ Վահե Նիկոյանը  ներկայացված բոլոր հարցերին տեղում […]

Վարչապետը մասնավոր հատվածի հետ քննարկել է բնակարանաշինարարության զարգացման հնարավորությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:  Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով […]

Ֆաբիո Կապելոն մտադիր է հեռանալ Ռուսաստանի հավաքականից

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մտադիր է խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ, եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը չվճարեն աշխատավարձի պարտքը, հաղորդում է gazeta.ru-ն: Ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հաստատել էր, որ իտալացի մասնագետն արդեն երեք ամիս չի ստացել աշխատավարձ: Նշենք, որ Աշխատավարձ չի ստացել նաեւ հավաքականի մարզչական եւ վարչական ողջ […]

Ունեցել եմ եւ՛ սխալներ, եւ՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ. Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Սիրելի՛ սյունեցիներ… Այսօր այլ աշխատանքի անցելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն՝ իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ, դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու՝ հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաեւ նշանակման ժամանակ: […]

Տղամարդը վախից սպանել է դուռը թակող աֆրոամերիկուհուն

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել երիտասարդ աֆրոամերիկուհու սպանության մեջ: Դեպքի քննությունից պարզվել է, որ 19-ամյա աֆրոամերիկուհի Ռենիշա Մակբրայդը ոչ սթափ վիճակում նստել է ղեկին, վթարի ենթարկվել եւ կարողացել է հասնել մոտակա տուն ու թակել դուռը, գրում է The Washington Post-ը: 55-ամյա Թեոդոր Ուեյֆերը, գիշերով դռան թակոցը լսելով, իր խոսքով` վախեցել է ու […]

Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

    Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:     Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի եւ ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական […]

Պորոշենկոն վաղը կհայտարարի հրադադարի մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղը կեսօրից հետո կհայտարարի Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին: Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, գրում է  РИА Новости–ն: Պորոշենկոն վաղը ուկրաինական կառավարական ուժերի համար հրադադարի հրաման կտա: Ակնկալվում է, որ վաղը Մինսկում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ խաղաղության փուլային պլան կստորագրվի:Պորոշենկոն ասել է, որ  հրամանը կտրվի այն դեպքում, եթե […]

40 միլիոն` Բնապահպանության նախարարությանը

Արարատյան դաշտի ջրավազանի ջրային պաշարի ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել դրա կառավարման պլանը. այդ նպատակով կառավարության որոշմամբ ավելի քան 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ պլանի իրագործմամբ կբարելավվի Արարատյան դաշտի ստորջրյա պաշարի վիճակը: Գործադիրը հավանություն է տվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի