19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կորցրել եմ երկու ոտքերս.լավատեսության գնահատականը /վիդեո/

Գագիկ Դանիելյանը պատկանում է այն եզակի մարդկանց թվին, որ ապրում են հույսը կապելով միայն սեփական հոգու ամրության հետ: Պատերազմը Դանիելյանին վնասեց միայն ֆիզիկապես: Վերքերը այդպես էլ չբուժվեցին ու արդյունքում անդամահատվեցին լավատես մարդու և ազատամարտիկի երկու ոտքերը:

Դանիելյանը սակայն շարունակեց ապրել հավատով, ապրել սովորական, լիարժեք, բայց որոշ առումներով նաև ոգեշնչող կյանքով:

՛՛Սատար հաշմանդամների՛՛ ՀԿ ղեկավարը փորձում է օգնել ոչ միայն պատերազմի վետերաններին, այլ առհասարակ հաշմանդամություն ունեցողներին:

Դանիելյանը համագործակցում է նաև “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հետ: Ամերիկայում բարեգործական նպատակներով ստեղծված ջոկատի անդամները իրենց վերնազգեսն ու պատվավոր անդամի կոչումը շնորհել են նաև Գագիկ Դանիելյանին:

Երկու ամիս առաջ ջոկատի անդամները էլեկտրական նստասայլակ նվիրեցին Դանիելյանին, որը սակայն վերջինս ցանկացավ փոխադարձ նվիրել ավելի կարիքավոր ազատամարտիկի:

Մեզ հետ զրույցում  “Հայկական մոտոցիկլետի ակումբ”-ի հիմնադիր –անդամ Հարութ Բոգարյանը նկատեց, որ տղաների կողմից շատ բարձր գնահատականի է արժանացել Դանիելյանի քայլը:

՛՛Նորից հետս Հայաստան էլեկտրական նստասայլակ եմ բերել ու Դանիելյանը պիտի անպայման այն ընդունի: Նա շատ ունի դրա կարիքը ու մենք շատ լավ ենք հասկանում՛՛,-ասաց Բոգարյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ