Դպրոցներում ”Պատանի երկրապահներ
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ”Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության նախագահ […]





































