08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

“Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: 
Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ եւ տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:

Դուք մարմնավորել եք հիշարժան շատ կերպարներ կինոյում ու թատրոնում՝ Ձեր վարպետությունը ցուցադրելով տարբեր ժանրերում ու տարբեր պլանի դերերում: Կայանալով նաեւ որպես տաղանդավոր ռեժիսոր՝ երկար տարիներ ղեկավարում եք Ձեր իսկ ստեղծած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որն իր արժանի տեղն ունի մշակութային կյանքում եւ որը, դերասանական տաղանդին զուգահեռ, նաեւ Ձեր՝ փորձառու մանկավարժ եւ հաջողակ ռեժիսոր լինելու վկայությունն է: 
Համոզված եմ, որ այսուհետ եւս Ձեր եռանդն ու էներգիան ծառայելու են կինոյի ու թատրոնի էջերը հարստացնելուն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Ջիգարխանյան, առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ