15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՄԻՊ-ը սահմանազանցում է իր իրավասությունները. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՄԻՊ-ի կողմից նշված դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու /կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ/ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան:  Նշեմ նաև, որ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության […]

Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ,  Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ […]

Եվս մեկ նախաձեռնություն, որ խոստանում է իշխանությունը ժողովրդին վերադարձնել

“Ժողովրդական հասարակական նախաձեռնության” անդամներն այսօր առաջին անգամ հանդիպեցին լրագրողների հետ: Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ վաղը կայանալու է իրենց նախաձեռնության առաջին համաժողովը: Նախաձեռնության անդամ Իշխան Թովմասյանն ասաց, որ հիմքում սահմանադրական բարեփոխումներն են: Մկրտիչ Գրիգորյանն էլ շեշտեց, որ հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անհատների հետ: “Մենք եկանք այն եզրկացության, որ կուսակցական պատկանելիության հարցը թողնում ենք […]

Սրբոց Նահատակաց եկեղեցու առաջին լուսանկարը պայթեցումից հետո /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցուառաջին լուսանկարը պայթեցումից հետո: Լուսանկարից երեւում է, որ պահպանվել են եկեղեցու գմբեթը եւ հիմնասյուները, իսկ պատերը հիմնովին ավերվելեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը պայթեցրել էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Քաղաքապետը հպարտ է մեր չեմպիոններով

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած հունահռոմեական ըմբշամարտի 2014թ.-ի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին և նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց վերջերս Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը […]

Կոմիտասի ծննդյան 145 ամյակին ընդառաջ

Մարզային Հոգևոր Երգի Փառատոնին ընդառաջ ՛՛Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա՛՛-ի պատվիրակությունը այցելեց Շիրակի մարզ, որտեղ կայացավ հանդիպում Գյումրու ՛՛Իմպրոռիթմ՛՛վարժարանի, Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի, Շերամի անվան երաժշտական դպրոցի, Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի, Շիշյանի անվան դպրոցի, Ազատանի Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց, Ախուրյանի ՛՛Ֆեռմատա՛՛ արվեստի դպրոցի, Ամասիայի արվեստի դպրոցի, ինչպես նաև, Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական […]

Թուրքերը պատրաստ են որոշ բաներ մեզ տալու. ամերիկահայ հրապարակախոս

Հայտնի ամերիկահայ հրապարակախոս, “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը կարծում է, որ Սփյուռքի բոլոր անջատ միավորները պետք է միավորվեն, դրանք հարկ է բերել մեկ հարկի տակ, ստեղծել Սփյուռքի մի կառույց, որը կձևավորվի դեմոկրատական ընտրությունենրի միջոցով` “մեկ հայ` մեկ քվե” սկզբունքով:    Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Խոսելով Մեծի Տանն Կիլիկիո […]

Մահաբեր էբոլա վիրուսը հասավ Եվրոպա . ահագնացնող թվեր

Մահաբեր էբոլա վիրուսն արդեն հասել է Եվրոպա: Իսպանիայում մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, եւ նրա մոտ այս վիրուսն են հայտնաբերել, տեղեկացնում է РИА Новости-ն: Իսկ ահա առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահագնացնող թվեր է ներկայացնում: Նրանց ուսումնասիրությունների համաձայն` մինչ նոյեմբեր այս վիրուսով արդեն 20 000 մարդ վարակված կլինի: ԱՀԿ-ում նշել են, որ անհարժեշտ է խստագույն միջոցներ կիրառել` այս […]

Մանկապարտեզի դահլիճում օձ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

՛՛Քառյակը ոչ միայն գոյություն չունի, այլև գոյություն էլ չի ունեցել՛՛

՛՛Չեմ կարծում, որ քառյակը ընդհանրապես լուրջ նշանակություն ունի: Ըստ իս` քառյակը ոչ միայն գոյություն չունի, այլ գոյություն էլ չի ունեցել՝ նրանք իրականում չեն կարող միաբան լինել՛՛ – նման կերպ այսօր ասուլիսում քառյակի մասին արտահայտվեց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքը քաղաքական դաշտում ոչ մի լուրջ փոփոխություններ չի առաջացնի. ՛՛Ես հարգանքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի