Արմեն Ջիգարխանյանը 79 տարեկան է
Հանրահայտ ու սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը այսօր` հոկտեմբերի 3-ին, տոնում է ծննդյան 79-ամյակը:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ-ի հոկտեմբերի 3-ին: Նա 1953-1954 թթ.-ին աշխատել է Արմենֆիլմում` որպես օպերատորի օգնական։ Առաջին քայլերը սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոնը։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։
1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ “Եռանկյունի” ֆիլմի համար, ինչպես նաև 1979-ին՝ “Snow in Mourning” ֆիլմի համար։
1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։ Մեծ ճանաչում նա ձեռք է բերում «Բարև, ես եմ» ֆիլմում։ Խաղացել է նաև այնպիսի սիրված ֆիլմերում, ինչպիսիք են ՝ ”Տղամարդիկ”, ”Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ”, ”Հարսնացուն հյուսիսից”, ”Երբ գալիս է սեպտեմբերը”, ”Արևիկ”, ”Մխիթար սպարապետ”, ”Գիքոր”, ”Ալի Բաբան և 40 ավազակները” և այլն։