13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շնորհավորում ենք մեր գործընկերներին

Սեպտեմբերի 8-ը Լրագրողների համերաշխության օրն է: 1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության (աշխարհի ամենահին եւ ամենախոշոր լրագրողական կազմակերպությունն է) IV Կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական եւ թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս […]

Շանս չունեն /վիդեո/

Լրագրողների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը չի կարծում, թե ընդդիմադիր կամ նվազ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են թեժացնել քաղաքական աշունը: ՛՛Քաղաքական ուժերը կլինեին իրենց բարձրության վրա, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեին: Այսօր ես թեժության օրակարգը չեմ տեսնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Բարսեղյանը: Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական քառյակը 12 կետերից բաղկացած պահանջներ է ներկայացրել իշխանությանը՝ սեպտեմբերի […]

Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։ ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչության հաղորդման համաձայն  զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանի հավաքականը պարտվեց 2:1 հաշվով

Նախօրեին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի “Պարկեն” մարզադաշտում ֆուտբոլի Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ Դանիա-Հայաստան խաղը, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Դանիայի: Խաղի 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, սակայն 65-րդ րոպեին դանիացիներից Պիեր Հյոբերգը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը` հավասարեցնելով հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Դանիայի հավաքականից Կահլենբերգը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:1:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում`  Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրդեհ

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի տարածքում ՝ 10 պտղատու ծառ և խաղողի վազեր, հարակից մոտ 1500 քմ չոր խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում ՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի գերեզմանատանն ՝ 5000 քմ, Սևան քաղաքի հոգեբուժարանին հարակից […]

Գրելու եւ բզբզելու բան կունենանք, ուրեմն ի զեն….

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Այսօր սկսվող ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկված է 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: Չեմ կասկածում՝ ակտիվ պատգամավորները դարձյալ ակտիվ կլինեն, պասսիվների մի մասը կփորձի […]

Օրգազմ այլեւս չկա. ինչն է խնդիրը/16+/

Եթե ձեզ մոտ կորել է օրգազմը, պետք չէ խուճապի մատնվել: Նախ պետք է մտածել պատճառների մասին: Փնտրեք այն ձեր մեջ, առաջին հերթին` ձեր զգայական-հոգեբանական աշխարհում: Երբեմն օրգազմի բացակայությունը կարող է կապված լինել անգամ սենյակի պաստառների գույնի կամ սիրելիի նոր օծանելիքի հոտի հետ: Իսկ եթե դուք օրգազմ չեք ստանում ոչ միայն զուգընկերոջ հետ, այլեւ ձեր երեւակայության […]

Ի՞նչ արժի օծանելիքը՝ ՀՀԿ-ական տատիկի հարցը /վիդեո/

Սեպետեմբերի 6-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստը լուսաբանող լրագրողներն “անհանգիստ” էին. չկար Հանրապետական տտաիկը՝ տիկին Սուսաննան: Ամենից շատ մտահոգ էր ԱԹԻՎ-ի մեր գործընկերուհին՝ Մարգարիտա Դավթյանը, ով նվեր էր պատրաստել տատիկի համար: Վերջապես նկատելով նրան՝ Մարգարիտան օծանելիքը նվիրեց տիկին Սուսաննային: Հանրապետական տատիկի արձագանքը՝ տեսանյութում:

Իշխանությունը հրամցնում է ոչ թե պատրաստի հայեցակարգ, այլ քննարկում է քաղաքական շրջանակների եւ հասարակության հետ /վիդեո/

Սեպտեմբերի 6-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստում  կարեւորվեց  նաեւ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց,  որ   ՀՀ Նախագահն իր ելույթում ասաց, որ  առաջին անգամ հրապարակային իրականացնում են սահմանադրական բարեփոխումների բաց քննարկումներ, որովհետեւ մինչ այդ քննարկումներն ընթացել են պատրաստի հայեցակարգի շուրջ: “Ի տարբերություն նախորդ քննարկումների՝ այսօր իշխանությունը հասարակության եւ քաղաքական ուժերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված