04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավակցել է Գերամանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: “Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝   Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   

Մահացել է Վահան Հովհաննիսյանը

Գերմանիայում այսօր երկարատեւ հիվանդությունից մահացել է ՀՅԴ-անդամ,  Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան  Հովհաննիսյանը: Վահան Հովհաննիսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին, Երեւանում: 2013թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Henaran.am-ը ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին:

Սուրբ գիրքն է բոլորի ղեկավարը. Մեծերն Աստծո մասին

“Ամուր կապերով կապվեք Աստվածաշնչի հետ, քանի որ նա ձեր ազատությունների գլխավոր խարիսխն է: Մեր ճշմարիտ քաղաքակրթության գործընթացի համար մենք պարտական ենք այդ գրքին: Մենք պետք է Սուրբ գիրքը համարենք որպես մեր ղեկավարը այսօր եւ վաղը”:   Գրանտ Ուլիս. ԱՄՆ 18-րդ նախագահ Henaran.am-ը  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի […]

Ավելորդ քաշից ու փորի ճարպակալումից տառապում են ոչ միայն հայերը. ի՞նչ անել /վիդեո/

Ոչ միայն հայերն են տառապում ավելորդ կիլոգրամ, փոր ունենալուց, այլև աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ: Henaran.am-ի հետ զրույցում դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ դա մեդաբոլիկ սինդրոմ կոչված համախտանիշի պանդեմիան է: ՛՛Այն շատ մեծ վտանգ է սպառնում մոտավորապես երկու միլիոն մարդկանց, 2025 թվականին փորձագետները նախատեսում են, որ մոտ 400 միլիոն մարդ կունենա այդ համախտանիշը, փորի մասում ճարպակալում […]

Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երեւանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնման արարողությանը:  Կառավարության ղեկավարը շրջել է շենքով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ բնակարանային պայմաններին:  Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին […]

Հանրային խորհրդի անդամները կառավարությունում էին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի անդամները վարչապետին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներ, մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի եւ Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրված խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը:   Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում […]

10 տեսակի մարդիկ, որոնց հետո մյուս տարի ավելի լավ է չշփվել

10 տեսակի մարդիկ, որոնց հետո մյուս տարի ավելի լավ է չշփվել 2014-ին հրաժեշտ տալիս մտածեք, թե ինչքան ավելի հեշտ կլիներ ձեր կյանքը, եթե որոշ մարդիկ  բացակայեին դրանից: lifter.com.ua-ն ներկայացնում է այն 10 տպի մարդկանց, որոնք ձեր կյանքում տեղ չունեն, եւ պետք է նրանց թողնեք 2014 թվականում: Մարդիկ որոնք ձեր կյանքն առավել լարված են դարձնում: Մարդիկ, […]

Դպրոցականը ամանորյա հանդեսին Պուտինի կերպարով է եկել /վիդեո/

Բլագովեշչենսկում դպրոցականին ծնողները ամանորյա հանդեսին բերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարով: Պուտինի դիմակով դպրոցականը մասնակցել է հանդեսին, իսկ հանդեսի տեսանյութը հայտնվել է համացանցում եւ մեծաքանակ դիտումներ ունեցել: Երեխայի մայրը նշել է, որ Վլադիմիր Պուտինի դիմակը իրենք պատվիրել էն Լոնդոնից` համացանցի միջոցով, իսկ հագուստն ինքն է կարել` հարմարացնելով դիմակին: Փոքրիկ Պլատոնն էլ ասել է, որ […]

Ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն “Մոսկվա” կինոթատրոնում թոռնիկների հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է “Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց” ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի