22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի

Փետրվարի 4-ից 6-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ տարածքում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00:

Վերջին ամիսներին Երևանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ: Այժմ այգում կառուցվող ամենակարևոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան: Վերանորոգման է ենթարկվում նաև աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն մեկտեղող մուտքային համալիրի:

Խորհրդային ժամանակաշրջանից մնացած կենդանիների փոքրիկ խցերին աստիճանաբար փոխարինելու կգան ընդարձակ ազատավանդակները: Այս տարի Երևանի կենդանաբանական այգում կբացվի նաև Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը՝ հասանելի բոլոր կարողությունների երեխաների համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ