“Սենսացիոն” ասելու բան չկար. Առավոտ
“Երեկ Երեւանում բացվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը: Պաշտոնական լրատվամիջոցները դրան անդրադարձան պաշտոնապես, քանի որ բացմանը մասնակցում էր Հայաստանի նախագահը։ Ոչ պաշտոնականներն ընդհանրապես չանդրադարձան, որովհետեւ դրա մասին որեւէ բացատրություն կամ “սենսացիոն” ասելու բան չկար։ Ցավոք, ոչ մի պաշտոնյա կամ հայտնի մարդ այդ բացման արարողության ժամանակ ոչ մի արտառոց բան չի ասել, որ հնարավոր լինի տարածել ու ուրախացնել։ […]





































