17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Այսօր Թայվանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում առնվազն 12 հոգի մահացել է: Թռիչքից ընդամենը րոպեներ անց TransAsia Airways ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը ընկել է գետը, հայտնում է РИА “Новости”-ն:

Ինքնաթիռում 58 հոգի է եղել, այդ թվում` անձնակազմի 5 անդամները: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռն օդ բարձրանալիս ինչ որ բանի է հարվածել, արդյունքում ընկել գետը: 

Հայտնի է, որ ինքնաթիը ներքին թռիչք էր կատարում` Թայվանի մի քաղաքից մյուսը: Ինքնաթիռի ուղեւորներից ոմանց փրկարարները հանել են գետից, ոմանք ինքնուրույն են դուրս եկել: Հայտնի է 16 վիրավորի մասին, որոնցից 2-ը ինքնաթիռի մեջ չեն եղել, մեքենայի մեջ են գտնվել, երբ ինքնաթիռը, վայր ընկնելիս, վնասել է մեքենան:

Եւս 30 ուղեւորի մասին դեռեւս տեղեկություններ չկան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ