28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սեֆիլյանն ուզում էր Րաֆֆու շտա՞բը ղեկավարել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է. “Ինչպես տեղեկացնում են դաշնակցական մեր աղբյուրները, Ժիրայր Սեֆիլյանը, ճիշտ է, շատ հայրենասեր տղա է, սակայն նրան հատուկ է “բուրջհամուդյան”, խմբապետական մտածողությունը. “90-ականներին, երբ Լեւոնն արգելափակել էր մեր կուսակցությունը, Ժիրոն անվերջ պահանջում էր ելնել-պայքարել-ապստամբել` խիստ արմատական քայլերի գնալ, մենք թույլ չէինք տալիս, նրա` կուսակցությունից հեռացման պատճառներից մեկն էլ հենց դա էր”:

Ի դեպ, նմանատիպ խոսակցություն Ժիրայր Սեֆիլյանն ունեցել է նաեւ 2013-ին` նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որի հետ գտնվել է ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ: Նա Րաֆֆուն հորդորել է, որ իրեն անպայման նշանակի իր շտաբի պետ, որպեսզի ինքը թույլ չտա որեւէ “ավելորդ” բան ու անհրաժեշտության դեպքում դիմի խիստ արմատական քայլերի: Րաֆֆին չի համաձայնել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ