14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունները նախապես իմացել են. Մակեյան

՛՛Երևույթը շատ տգեղն էր, շատ վատ էր, երթը նույնպես ես շատ վատ եմ գնահատում, կարգախոսը, վայրը, որ ընտրել էին, մեր պետության համար շատ վտանգավոր քայլ է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով Բերձորոմ կատարված միջադեպից:  Ըստ նրա՝ իշխանությունների կողմից հատուկ չի կազմակերպվել ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների ծեծը: ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հակադարձեց Ալեքսանյանին:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների իմացությամբ ու թույլտվությամբ են ԼՂՀ ոստիկանները գնացել նման քայլի: Մակեյանը շեշտեց, որ իշխանությունները, եթե գիտեին թաքնված մոտիվների մասին, շատ ավել լավ կանեին, որ այդ երթը չթողնեին հասնի Արցախ, այլ հենց Գորիսում՝ Հայաստանում, թույլ չտային առաջ ընթանալ: Ալեքսանյանն ընդգծեց, որ հիմա դեռ ամբողջ եղելությունը հայտնի չէ, որոշ ժամանակ հետո մանրամասներն ավելի պարզ կդառնան, և այդ ժամանակ ավելի ճիշտ կլինի գնահատական տալ: 

 Ամեն դեպքում նա սխալ է համարում նման երթ անելը դեպի Արցախ: ՛՛Ճիշտ չի եղել երթը, նման քաղաքական խաղեր չպիտի լինեին, սա կարող էր շատ վատ հետևանքներ ունենալ՛՛,-եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ