23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Որտեղ հայը, հայ քաղաքական միտքը միասնական են, այնտեղ մենք արձանագրում ենք հաջողություն»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման համար:  «Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներին 100-րդ տարելիցին ընդառաջ նման բանաձև ընդունելու կապակցությամբ: Բանաձևում հստակ ամրագրված է համահայկական հռչակագրի ոգին, որտեղ հստակ նշված է ցեղասպանության և հայրենազրկում եզրույթները: Կոչ է […]

Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ  Սերգո Կարապետյանը: «Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում  որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», – նշեց իր […]

«Թող իրար հետ մի քիչ շախմատ խաղան, զբաղվեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան նվազի»

ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետարքրքրվեց, թե արդյոք պաշտոնաթող նախագահին տրամադրվող բնակարանը կարո՞ղ է ժառանգների կողմից օգտագործվել և փոխանցվել հաջորդ սերունդներին և նկատեց. «Քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հարցը, թող իրար հետ մի […]

Հրացան, երկու նռնակ և փամփուշտներ

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Սեդա Ս.-ն կամավոր հանձնել է «ՆՑ 2112» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, մեկը՝ պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 160 և ինքնաձիգի 7.62 մմ […]

«Այս միջոցո՞վ են ուզում Ռոբերտ Քոչարյանին ուղարկել թոշակի». Զ. Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին »ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե նման չափի կենսաթոշակ սահմանելու համար արդյոք հաշվի առել են, թե նրանք այդ գումարի կարիքն ունեն, թե ոչ: «Որքան գիտեմ՝ բարեկեցիկ են […]

Աստղագետները երկրորդ Լուսին են հայտնաբերել Երկիր մոլորակի կողքին

Աստղագետ-գիտնականները նշում են, որ Լուսինը Երկիր մոլորակի միակ արբանյակը չէ: Գիտնականները երկրի երկրորդ բնական արբանյակն անվանել են Կրուինի, իսկ իբրեւ դրա առանձնահատկություն նշում են այն, որ որ Երկրի շուրջ ամբողջական շրջանը կատարվում է 789 տարում, նշում է  PlanetToday-ը: Գիտնականները նշում են նաեւ, որ արբանյակը նալի տեսքով է, այն չի կարող 30 միլիոն կիլոմետրից ավելի մոտենալ […]

Ո՞րն է ընդդիմության թերությունը

«Ես չեմ համարում, որ Հայաստանում եղել է ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է քաղաքական կառույց է` հիմված գաղափարական ինչ-որ դրույթների վրա: Ընդդիմությունը, որը  փոշիացավ, գաղափարական հիմքեր չուներ: Եթե պայքարը պայաքրաը չունի գաղափարական հիմքեր, քաղաքական պայքար համարել այն չի կարելի, այն պայքար էր իշխանությունը վերցնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը: Շիրխանյանի դիտարկմամբ հաշվի առնելով, […]

Մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների սոցիալական աջակցության ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։ Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների  համատեղ  աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների […]

ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով: Նախագծի հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ […]

Ռուստամ Գասպարյանը լքեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:  Նշենք, որ այսօր պատգամավորը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել՝ կլքի կուսակցությունը, թե ոչ, սակայն մինչև ԲՀԿ համագումարը կկայացնի որոշումը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ավելի վաղ ասել էր, որ Գասպարյանից նման մտադրության մասին չի լսել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի