14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարևորվեց զարգացմանը միտված շարունակական աշխատանքը

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. ֆանարջյանիանվանուռուցքաբանությանազգային կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվեցին կենտրոնի վերջին 6 ամսվա ընթացքում կատարված  աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը: 

Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կատարված փոփոխությունները, մասնավորապես` նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:

Արմեն Տանանյանը նշեց, որ կենտրոնի 580 բուժանձնակազմը տարեկան բուժօգնություն է մատուցում շուրջ 40 հազար մարդու:  2015թ. առաջին երկու ամիսներին կենտրոնում կատարվել է 660 վիրահատություն, ինչը 40-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նա ներկայացրեց   հիվանդացության և  մահացության ցուցանիշները:  Անդրադարձ կատարեց նաև կենտրոնում պետական պատվերի տեղադրման, համավճարի ներդրման, դեղերի ձեռք բերման գործընթացներին, դրանց թափանցիկության ապահովմանը:

Ներկայացնելով կենտրոնի ֆինանսատնտեսական ցուցանիշները` ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ընդգծեց, որ 2012թ. հոկտեմբերից  համավճարի ներդրմամբ կենտրոնի  ֆինանսական հոսքերն առավել վերահսկելի, թափանցիկ և կանոնակարգված են դարձել:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի կանխարգելմանն ուղղված աշխատանքները, որոնց  բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել  համակարգային բարեփոխումներ,  համալիր միջոցառումներ, ինչպես նաև  պատշաճ հսկողություն: 

Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն աչքի է ընկնում իր որակյալ, կայացած մասնագետներով:

Նա նշեց, որ լավագույն ցուցանիշներին հասնելու համար երկարամյա պատմություն ունեցող բժշկական  այս հաստատության զարգացմանը, խնդիրների լուծմանը միտված ծրագրերը պետք է շարունակական լինեն:  

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ինչպես նաև կենտրոնի ղեկավարությունը պատասխանեցին բուժաշխատողների հարցերին:  Կարևորվեց կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնված կազմով հաջորդ քննարկումն անցկացնել սեպտեմբերին:

Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ  կենտրոնին կից գործող պոլիկլինիկական և դիսպանսեր հսկողության բաժանմունքի վերանորոգման աշխատանքներին, տվեց հիվանդների հերթագրման կանոնակարգմանն ուղղված հանձնարարականներ։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ