14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արուսյակի 12 երեխաներից 10-ը ծնվելուց հետո մահացան

Արուսյակ Միրզոյանի պատմությունը

1897 թ., Կարս

Հակոբ Հակոբյանը ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր հոր մորական կողմի նախնիների պատմությունը, թե ովքեր են նրանք եղել, որտեղ են ապրել, ինչ է պատահելնրանց հետ Ցեղասպանության ժամանակ և ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը հետագայում:

«Իմ տատիկի տատիկը՝ Արուսյակ Միրզոյանը, ծնվել է 1896-1898-ական թվականներին Բասենում: Ամուսնացել է Վարդան Միրզոյանի հետ ու տեղափոխվել Ղարս: Նրանք բնակվել են քաղաքի կենտրոնում՝ շուկայի հարևանությամբ:

Վարդանը հարուստ է եղել: Արևելյան Հայաստանից եկած տասնյակ հայերնրա մոտ շինարարություն են արել: 1915 թվականի ջարդերի ժամանակ Վարդան Միրզոյանի ընտանիքը փախչել է Ղարսից: Ընտանիքի անդամներն իրենց հետ կարողացել են վերցնել միայն ոսկեղենը, սակայն թուրքերը գողացել են նրանցից ամբողջ ունեցվածքը: Մնացել է միայն մի ոսկե բաժակ և մի ոսկե թանթանա:

Վերջինիս ամեն մի կտորը ճանապարհին տվել են հաց գնելու համար, մինչև արևելյան Հայաստան հասնելը:

Տեսնելով 1915 թվականի ողբերգական իրադարձությունները՝ Արուսյակը ցանկացել է շատ երեխաներ ունենալ, որպեսզի շարունակվի հայ ազգը: Ունեցել է 12 երեխա, որոնցից տասը մահացել են ծնվելուց հետո Արուսյակի ապրումներից (հավանաբար առողջ չեն եղել): 12-ից մնացել են միայն երկուսը՝ տատիկիս հայրը՝ Լիպարիտը, և հորեղբայրը՝ Իբրահիմը: Տեսնելով, որ մնացել է երկու երեխա, Արուսյակը ցանկանում է շատ թոռներ ունենալ և ունենում է ութ թոռ, որոնք շատ առողջ էին, և որոնցից մեկը իմ տատիկն է»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ