19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարենին ու Դավիթին դեռ չեն գտել

«Դեռևս որոնողական աշխատանքներ են տարվում, նրանց դեռ չենք կարողանում հյատնաբերել»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Փրկվածներից մեկը՝ Հրաչ Մանուչարյանը ափ է հասել լողալով։Նրա երկու ընկերների Դավիթն ու Կարենը դեռեևս համարվում են անհայտ կորած: Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում […]

Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության ընունումից հետո. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահականում կազմակերպված ֆոտոսեսիայի մասնակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոն չի զբաղեցնի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից շատերն ասացին, որ Սերժ Սարգսյանն ինքն անձամբ է բոլոր «լուսանկարվածներին» այդ մասին հավաստիացրել: ՀՀ նախագահի նստավայր գնացած քաղաքական ուժերն իրենց հանդիպման արդյունքում եկել են […]

Ո՞ւմ միջոցով է Արմենչիկը «վաստակավորի» կոչում ստանացել. Ժողովուրդ

«Երգիչ Արմեն Գոնդրաչյանին՝ հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել այդ կոչումն ստանալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ երգիչ Արմենչիկը Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ […]

Հրդեհ՝ «Փեթակ»-ում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.15-ին: Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 […]

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն հերթական անգամ առաջինն է ՀՀ-ում

Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» հրապարակած տվյալների համաձայն ՀՀ-ում շարունակում է ամենաբարձր վարկանիշն ունենալ ԵՊՀ-ն: ՀՀ-ից և ԼՂՀ-ից ցուցակում հայտնվել է 28 բուհ: Ստորև ներկայացվում է առաջին տասնյակը՝ աշխարհում գրաված համապատասխան տեղով. 1. Երևանի պետական համալսարան` 2510 (Եվրոպայում՝ 845-րդ) 2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 4229 3. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5743 4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` […]

Հակառակորդի հրետակոծությունից Արցախում 4 զինվոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան […]

ՌԴ ՀՀ-ին թույլատրել է սուջուխ և բաստուրմա արտահանել

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք […]

Ինչպես է Դեւիդ Բեքհեմը տանում հարբած կնոջը` Վիտորիային /ֆոտո, վիդեո/

Հայտնի մոդելավորող, երգչուհի Վիկտորիա Բեքհեմն իր հերթական խանութի բազմանը նվիրված երեկույթի ժամանակ չի էլ նկատել, թե որքան է ալկոհոլ օգտագործել: Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում Վիկտորիայի հանրահայտ ամուսինը` նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը, հարբած կնոջը տանում է դեպի մեքենան: Ի դեպ, Վիկտորիայի շալվարի վերեւի հատվածը թաց է, եւ հասկանալի չէ, թե նա վրան հեղուկ է թափել, […]

Թվային հեռարձակմանն անցման ժամկետը հետաձգվել է

Գործադիրի որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը (01.01.2016թ.),  ինչը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել  հանրության առավել արդյունավետ իրազեկում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի