28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էլիտար հիվանդանոցի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը /վիդեո/

Մոսկվայի մասնավոր, էլիտար հիվանդանոցներից մեկի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը, ով Դոնբասից փախստական էր: Ինչպես պատմել է տուժող Յուլիա Գերասիմչուկը, բժշկուհի Ալեքսանդրա Դերգաչովային դուր չի եկել, որ Դոնբասից փախստականի են աշխատանքի ընդունել, եւ նա իր վրդովմունքն այդպես է արտահայտել, գրում է Lifenews.ru-ն: «Ես բժշկուհու սենյակ բերեցի հիվանդի անալիզների պատասխանը, խնդրեցի, որ նայի, երբ ազատ լինի: […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը`50- ամյակի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50- ամյակի առթիվ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերը և բարձր գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վարչապետը կարևորել է իրենց միջև ձևավորված […]

Ջավախքում խաչքար-հուշակոթող կանգնեցվեց /ֆոտո/

Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում սեպտեմբերի 12-ին բացվեց խաչքար-հուշակոթող, որի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և Ախալքալաքից գործարարներ: Հուշակոթողն իր մեջ չորս խորհուրդ ունի. հավերժացնում է Եղեռնի զոհերի հիշատակը, արցախյան գոյամարտի, Մեծ հայրենականի զոհերի հիշատակը, իսկ չորրորդ խորհուրդը գյուղի ստեղծման փաստն է: […]

Վոլգոգրադում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ

Նախօրեին Վոլգոգրադի «Բարիտոն» կարաոկե բարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ, հայտնում է bloknot-volgograd.ru: Նշվում է, որ բարի այցելուներն ինչ-որ բան չեն կիսել իրար հետ,10 հոգու միջեւ մասսայական ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո կարաոկեի սեփականատիրոջ որդին որսորդական հրացանով կրակել է  միջադեպի մասնակիցներից մեկի վրա: Վիրավորված 22-ամյա ադրբեջանցու ընկերները վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, […]

Պարզ չի, թե ինչն են քննադատում /վիդեո/

«Հայ հեղափոխական դաշնակցությունը երկու ձեռքով կողմ է սահամանդրական փոփոխությունների նախագծին»,- այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահամանդրական փոփոխությունների գործընթացին ընդդիմացողներին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: «Կան  առանձին հասարակական-քաղաքական գործիչներ,  որոնք թերևս դեմ են ոչ թե փոփոխություններին, այլ դեմ են ընդհանրապես իշխանության կողմից որևէ նախաձեռնության»,- նշեց Լևոն Մարտիրոսյանը: Առավել […]

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է իսրայելցի զինվորների ներխուժումը Յերուսաղեմում գտնվող Խարամի Շարիֆա տարածք և այնտեղի մահմեդականների նկատմամբ ուժի գործադրում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին  իսրայելական զորքերը, ներխուժելով նշյալ տարածք, արգելափակել են մահմեդականների մուտքը այնտեղ: Հայտարարության մեջ Իսրայելին կոչ է արվում նախ անհապաղ դադարեցնել  վերոնշյալ գործողությունները, հարգել մարդկանց կրոնական իրավուքները, ինչպես […]

«Ոչ»-ի ճակատին ոչինչ չի հաջողվի /վիդեո/

Ակնհայտ է, որ «Ոչ»-ի ճակատին ոչինիչ չի հաջողվի: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը և հավելեց, որ սահամանադրական փոփոխությունների դեմ արտահայտվողները որևէ օրակարգ չունենան: «Անհասկանալի է, թե ինչին են դեմ և ինչն են ուզում տապալել»,- հայտարարեց պատգամավորը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հայաստանը պետք է զգոն լինի. Կիրո Մանոյան

Թուրքիայում ծավալվող իրադարձություններն ազդում և արդեն ազդել են Ադրբեջանի հնարավորությունների վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Այն ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանից հեռու չէ: Պետք է զգոն լինել, հետևել իրադարձություններին»,-նշեց նա: Մանոյանի խոսքերով` Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունները չեն կարող Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք […]

Թունավորումների գործով պետք է ակտիվ զբաղվեն նաև ՀԿ-ները. Արմեն Պողոսյան

Թունավորումների պատասխանատվությունը հիմնականում կրում է ԳՆ Սննդի անվտանգության պետական տեսչությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով այստեղ մեծ անելիք ունեն նաև դատախազությունը, առողջապահության նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները: «Հուլիսի վերջին նամակ եմ գրել դատախազություն՝ տեղեկություն խնդրելով մայիսին Արմավիրի մարզի մի քանի մանկապարտեզներում գրանցված թունավորման դեպքի մասին: Օգոստոսի սկզբին ստացած […]

Աստված պահի իրան…/վիդեո/

Ազատամարտիկի այրի Հասմիկ Դավեյանը շարունակ օրհնում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին.« Վաղուց է օգնում ինձ, երեխային գումար է տալիս, որ շոր առնեմ ու որ սովորի»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Դավեյանը: «Անցած օրն էլ, որ երեխա ունեցավ ընկեր Մարգարյանս էլի փող տվեց, Աստված պահի իրան»,-ասաց: Հիշեցնենք, որ Հասմիկ Դավեյանը տարիներ շարունակ զբաղվելով մուրացկանությամբ մի կերպ քարշ է տվել իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի