25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կալանավորել են Ագրարային համալսարանի աշխատակցուհուն. Հրապարակ

Անցյալ շաբաթ կալանավորել են Ագրարային համալսարանի մի աշխատակցուհու, որի անունը գաղտնի է պահվում։ Իրավապահները նրա ձեռքերին հենց աշխատավայրում ձեռնաշղթաներ են անցկացրել և տարել։

Մեր տեղեկություններով, նա Ագրարային համալսարանի հեռակա բաժնի աշխատակից է բացահայտվել է, որ երրորդ կուրսի մի ուսանողի, որը բնակվում է Ռուսաստանում, կեղծ գնահատականներ են դրել, ձևակերպել, թե, իբր, նա հանձնում է բոլոր քննությունները։ Իրականում, սակայն, ուսանողն անգամ ագրարայինի տեղը չգիտի և գնահատականներ ստանալու համար գումար է տվել բուհի աշխատողներին։ Թե քանի դասախոս է օգտվել այս կաշառքից, հավանաբար, կպարզեն իրավապահները։

Մեր տեղեկություններով, ռեկտոր Արշալույս Թարվերդյանն արդեն ժողով է հրավիրել և քննարկել միջադեպը։ Նա ցուցումներ է տվել իր կոլեկտիվին, թե ինչպես պատասխանեն քննիչների հարցերին։ Կատարվածի շուրջ համալսարանում լռություն են պահպանում։ Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ իրավապահների հետ ստվերային պայմանավորվածությունների հույս ունեն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ