01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկու միլիոն անվերադարձ…

Հայաստանում բնակչության բացասական սալդոն անցնող՝ 2015 թվականին կազմել է 7 տոկոս: Այսօր այս մասին հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վերջինս նաեւ նշեց, որ բնակչության բնական աճը կազմել է 2.5- 3 տոկոս: Ադիբեկյանը նաեւ մանրամասնեց, որ ասելով 7 տոկոս բացասական սալդոն, դա նույնն է, թե պակասել է  210- 220 հազար բնակիչ: «Իրական բնակչության […]

Հայաստանում Արգենտինայի դեսպանին ընդունել է Է. Շարմազանովը

  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները եւ խոսել առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Պարոն Շարմազանովը նշել է, […]

Քաղաքագետը չի դադարեցնում հացադուլը

Արդեն հինգերորդ  օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ «Նրա առողջական վիճակը լավ է, բուժզզնում անցնում է պարբերաբար: Դեռ չի դադարեցրել»,-Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը : Սուրենյանցը  պնդում է, որ իր նկատմամբ գործել են ապօրինի և արդարադատություն է […]

Վարչապետն ընդունել է Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Վարչապետը շնորհավորել է տիկին Ֆարնուորթին դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության, այդ թվում՝ առևտրաշրջանառության և […]

Ռոնալդինյոն հանդիպել է Հռոմի պապի հետ /ֆոտո/

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Վատիկան կատարած այցի ժամանակ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանսիսկոսի հետ, հայտնում է  Daily Mail-ը։ Ֆուտբոլիստը Վատիկան էր մեկնել «Ֆուտբոլը հանուն աշխարհի» բարեգործական ակցիային մասնակցելու նպատակով: Հռոմի պապը շատ ջերմ է ընդունել ֆուտբոլիստին, ինքն անձամբ ֆուտբոլի մեծ երկրպագու է։  

Կհետաձգվի մեկ ամսով

Ինչպես հայտնում են Գյումրիից այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ Վալերի Պերմյակովի նոր պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը, միջնորդություն ներկայացրել դատարան՝ դատը հետաձգել մեկ ամսով, որպեսզի նա  ծանոթանա 26 հատորանոց քրեական գործին: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները չեն առարկել եւ համաձայնվել են, քանի որ խոսքը վերաբերում է մարդու պաշտպանությանը, միայն թե Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց հաջորդ դատական նիստին նորմալ պայմաններ […]

Կրեմլը բացահայտում է Պուտին-Էրդողան իրական հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վերջին շրջանում Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շփումներ չի անցկացրել եւ չի էլ անցկացնի։ «Որեւէ շփում չի եղել: Ինձ հայտնի չէ այն մասին, որ ինչ-որ շփումներ ծրագրվում են», -ասել է նա, գրում է РИА Новости-ն Դրանից առաջ, փետրվարի 1-ին լրագրողներին հետ զրույցում Պեսկովն ասել […]

Հայտնի է ՀՀԿ-ի ՄԻՊ-ի թեկնածուի անունը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Այս մասին հայտարարվել է ՀՀԿ խմբակցության փակ քննարկումից հետո: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս առաջարկել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին  հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին և 2016 թ. անելիքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Արցախի նախագահն արտադրական ենթակառուցվածքների ոլորտը բնութագրել է որպես տնտեսության կարևորագույն հիմքերից մեկը՝ […]

Նոր գաղափարներ

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի առաջին նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ օրակարգի քննարկվել է Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ղեկավարները, ներկայացնելով իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի