06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը` մերօրյա հերոս /ֆոտո/

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դատիարակելու համար` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ողջ ժողովուրդն է հպարտանում մերօրյա հերոսների սխրանքով, և շարքային Հարություն Բադալյանի ու նրա նման տղաների օրինակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայկական զինուժ իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ պատրաստ է յուրաքանչյուր վայրկյան ճնշել հակառակորդի ցանկացած գործողություն:

f3799d89-16c6-435f-9cc0-5463ccdfe247

3c89c5ba-e8e4-42f2-8a31-d89de52c1b86

0f4cfec9-90af-4af6-ab25-6d55f4e82c9f

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ