17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանցին հրաժարվել է հայ մարզիկի հետ մենամարտից

Փետրվարի 1-ին Վրաստանի Զուգդիդի քաղաքում պետք է տեղի ունենար Ռազմիկ Գյուլինյանի և ադրբեջանցի Զամիր Մամեդովի մենամարտը պրոֆեսիոնալ կիգ-բոքսինգի կանոններով: Հաղթանակը շնորհվել է Առյուծների ակումբը ներկայացնող Ռազմիկ Գյուլինյանին, քանի որ ադրբեջանցի մարզիկը հրաժարվել է մենամարտից:  

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

«Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին»

Հունվարի 30-ից Վանաձորի տարբեր հատվածներում տեղեկատվական թերթիկներ բաժանող «Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության անդամները փետրվարի 1-ին հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը՝ կապված  քաղաքի ավտոկայանատեղերում գանձվող գումարների հետ: Վանաձորի ավագանու անդամներին ուղղված դիմումում երիտասարդները պահանջում են հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ չեղարկել ավագանու 2015թ.-ի դեկտեմբերի 23-ի այն որոշումը, համաձայն որի՝ 2016թ.-ի տեղական տուրքերի եւ […]

Ես խնդրեցի Աստծուն. Սասուն Պասկևիչյան

Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն, և Աստված ինձ ասաց. «Ոչ: Նա դատապարտված է դառնալու քո ամենալավ ընկերը»: Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ համբերություն, և Աստված ինձ ասաց. «Ոչ: Համբերությունը փորձությունների արդյունք է: Այն չեն նվիրում, դրան պետք է սովորել»: Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ հպարտությունը, և Աստված ինձ ասաց. «Ոչ: Հպարտությունը չեն վերցնում: Դրանից […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։

Գիտնականներն ահազանգում են․ 2016-ը աննախադեպ է լինելու

Մոտակա 5 տարիների ընթացքում Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, 2016-ը կդառնա պատմության մեջ ամենաշոգ տարին։ Նման եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական ծառայության մասնագետները, գրում է Лента.ру-ն։ Մասնագետների կարծիքով՝ 2016-ը կլինի ամենաշոգը՝ ողջ պատմության մեջ, իսկ ահա 2017-ին նման ռեկորդներ չեն սպասվում։ «Մենք կոնկրետ ասել չենք կարող, մեր կանխատեսնումները հիմնված են […]

Առաջին անգամ եմ լսում. ՀՀԿ պատգամավորը զարմացավ /վիդեո/

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում »,-այսօր ԱԺ-ում իր էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերի հետ կապված հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Ես ընդամենը եղել եմ էթիկայի հանձնաժողովի անդամ, այսօր ստացվում է, որ այս կազմով վերջին նիստն է կայացել էթիկայի հանձնաժողովի: Ըստ կանոնակարգի, խմբակցությունները նոր անդամներ են առաջադրելու: Ես […]

Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է` այս մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիին հրաժեշտ տալու և իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այժմ Մյունխենի «Բավարիան» գլխավորող Գվարդիոլան քաղաքաբնակների հետ կկնքի երեք տարվա պայմանագիր: Անգլիական ակումբը նաեւ նշել է, որ Գվարդիոլայի հետ բանակցել է 2012 թվականից: Բունդեսլիգայում ձմեռային դադարի ժամանակ Գվարդիոլան արդեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա […]

ԵԱՏՄ երկրները 15 տոկոսով աղքատացան

Անցած՝ 2015 թվականը ծանր տարի է եղել Եվրասիական տնտեսական միության երկրների համար՝ արտաքին պահուստների նվազման առումով: Տնտեսական միության բոլոր հինգ անդամների դեպքում նկատվել է արտաքին արտարժույթային եւ ոսկու պահուստների «հալոցք», ինչը, հիմնականում, տեղի է ունեցել ազգային արժույթների գահավիժումը զսպելու համար իրականացվող հսկայական ինտերվենցիաներով: Ռուսաստան Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, ոսկու միջազգային շուկայում վերջին տարիների հիմնական գնորդներից […]

Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան

ՀՀ ոստիկանություն է ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիում փորձ է կատարվել ներխուժել բնակիչներից մեկի բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Այն հարցին, թե արդյո՞ք ներխուժման փորձ կատարողը ռուս զինվորական է, լրատվական ծառայությունից նշեցին, որ հանգամանքները ճշտվում են: Հիշեցնենք, փետրվարի 1-ին լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գյումրիում գիշերը ռուս զինվորականը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի