Ինչպես են երիտասարդ աղջկան ուժով ամուսնացրել /ֆոտո/
Երիտասարդ աղջիկը առաջին անգամ պատմել է, թե ինչպես է հայտնվել «ոսկե վանդակում» եւ միայն 5 տարի անց է այնտեղից կարողացել փախչել։ 14 տարեկանում նա Ռուսաստանից տեղափոխվել է Լիբանան՝ ծնողների հետ։
«Մայրս ռուս է, հայրս՝ լիբանանցի։ Հայրս եկել էր Սանկտ-Պետերբուրգ, ծանոթացել մորս հետ, արդյունքում ծնվել ենք ես ու եղբայրս։ Երբ նրանք բաժանվեցին, դատարանը եղբորս թողեց հորս հետ, ինձ՝ մորս։ Բայց մայրս հղի էր երրորդ երեխայով։ Մինչեւ 14 տարեկան ապրել եմ Պետերբուրգում, մեծացել մնացած երեխաների նման, սակայն երբ 14 տարեկանում գնացի Լիբանան՝ հորս հյուր, պարզվեց, որ այնտեղ եմ մնալու»,- պատմում է Ալիսան։
Շուտով աղջիկը վերածվում է աղախնի՝ հոր հսկայական ընտանիքի համար։ Հայրը 5 քույր ուներ, 5 եղբայր, որոնք բազմաթիվ երեխաներ ունեին։ Աղջիկը ոչ լեզու գիտեր, ոչ կարողանում էր շփվել, տնից դուրս էր գալիս միայն եղբոր ուղեկցությամբ։
Շուտով Ալիսային ծանոթացրին մի տղամարդու հետ, եւ ասացին, որ պետք է ամուսնանա նրա հետ։
«Ես 16 տարեկան էի, նա՝ 32։ Հարսանիքը շատ շքեղ էր, բայց ես հասկանում էի, որ սա իմ կյանքի ամենավատ օրն է։ Երբ նայում էին ինձ, ստիպված ժպտում էի, բայց ցանկանում էի լաց լինել»,- պատմում է աղջիկը։
Ալիսան սարսափով է հիշում իր առաջին ամուսնական գիշերը եւ հետագա ամուսնական կյանքը։
«Ես սարսափում էի ամուսնուցս։ Նա ինձ ծեծում էր, իսկ երբ հորս բողոքում էի, նա ասում էր, որ ես ստախոս եմ։ Ես այնքան էի նիհարել, որ 40 կիլոգրամ էի կշռում, ցանկանում էի մահանալ»,- պատմում է նա։
Ի վերջո աղջիկը խնդրել է ամուսնուն թույլ տալ տեսնել մորը, ում 5 տարի չէր տեսել։ Ծննդյան օրվա կապակցությամբ ամուսինն Ալիսային թույլ է տվել դա։
«Երբ նստեցի ինքնաթիռ, հասկանում էի, որ այլեւս երբեք հետ չեմ վերադառնալու։ Գիտեի, որ Ռուսաստանում նա ինձ ոչինչ չի անի։ Երբ հորս ասացի, որ չեմ վերադառնալու, հայրս ասաց, որ վերադառնամ, նա ինձ համար մեքենա ու տուն կառնի, կբաժանի ամուսնուցս, իսկ հակառակ դեպքում ողջ ընտանիքը երես կթեքի ինձնից։ Ասաց, որ մեռնեմ էլ, ոչ ոք իմ հետեւից չի գա»,- պատմում է Ալիսան։
Այսօր նա ապրում է Պետերբուրգում, երջանիկ է, սակայն ամեն դեպքում դաջվածք է արել, որպեսզի իրեն չկարողանան հետ տանել՝ Լիբանանում դաջվածքը մեծ մեղք է համարվում։