17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կան փակ ճանապարահատվածներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում եւ Աշոցքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Նույն գերատեսչությունից նաեւ տեղեկացնում են , […]

Ճռճռան այց. Հրապարակ

«Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես և խոստացել էր, ժամանել է Հայաստան։ Սակայն մինչ բոլորը սպասում էին, որ նա իր կուսակցության մեկնարկի մասին պետք է հայտարարի, նա զբաղված է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016» կազմակերպելով։ Մի ճռճռան խորագրի ներքո՝ «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական», նա մրցանակներ է բաժանելու «գիտական և ստեղծագործական աշխատանքների» համար»։ Մանրամասները՝ […]

Աշոտյանի հարցը լուծվեց. Հրապարակ

«Մինչև երեկ անհայտ էր, թե արդյոք ԿԳ նախարարի պորտֆելը կտան ՀՅԴ-ին, որը երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, պահանջում էր այն, ընդհուպ պատրաստ ին երկու պորտֆել՝ սոցապնախարարության և Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զիջել, միայն թե ԿԳՆ-ն տան իրենց։ Ըստ որոշ լուրերի, քննարկվում Էր երկու թեկնածություն՝ Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան։ Ասում Էին, թե Սերժ Սարգսյանն առաջին […]

ԱԱԾ պետի նոր թեկնածուն. ՀԺ

««Հժ» թղթակցին հայտնի է դարձել, որ երեկ ուշ երեկոյան Բադրամյան 26-ում նախատեսված էր Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը։ Օրակարգում, բնականաբար, ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն էին։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե դաշնակցությանը որ նախարարություններն են տրվելու տեղեկություններ կային նաև ՀՅԴ-ին 2 մարզ հանձնելու մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ բացի Արմավիրի մարզից, քննարկվում է Շիրակի […]

Թուրքիան փակել է Հունաստանի հետ ցամաքային սահմանը

Նախօրեին Թուրքիայում որոշում են կայացրել անժամկետ փակել Հունաստանի հետ ունեցած 2 ցամաքային անցակետերը: Ինչպես տեղեկացրել է թուրքական «Vatan»-ը, Իսփալա և Փազարքուլե անցակետերը փակվել են բոլոր տեսակի մուտք ու ելքերի համար: Ինչպես հայտնի է դարձել, անցակետերը փակվել են հունական կողմում գյուղացիների կողմից անցկացված բողոքի ակցիաների պատտճառով,որոնք, իրենց ակցիաների շրջանակում տրակտորներով փակում են ճանապարհները:

Վերջին հրաժեշտը Հրաչիկ Սիմոնյանին /վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր վերջին հրաժեշտն են տվել 88 տարեկանում մահացած ականավոր պատմաբան,  ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանին: Բացի գիտական գործունեությունից ակադեմիկոս Սիմոնյանը մասնակցել է նաեվ արցախյան շարժմանը:

Ադրբեջանցին հրաժարվել է հայ մարզիկի հետ մենամարտից

Փետրվարի 1-ին Վրաստանի Զուգդիդի քաղաքում պետք է տեղի ունենար Ռազմիկ Գյուլինյանի և ադրբեջանցի Զամիր Մամեդովի մենամարտը պրոֆեսիոնալ կիգ-բոքսինգի կանոններով: Հաղթանակը շնորհվել է Առյուծների ակումբը ներկայացնող Ռազմիկ Գյուլինյանին, քանի որ ադրբեջանցի մարզիկը հրաժարվել է մենամարտից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի