10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրատապ. Երևանում մարդատար ավտոբուս է պայթել. զոհվել է երկու անձ, տուժել է` 7-ը /լրացվում է/ /վիդեո/

02:12 ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Ֆեյսբուկյան իր հարթակում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ «Այս պահի դրությամբ. 1 ավտոբուսը դիզ վառելիքով էր, 2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն, 3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ, 4 վարորդը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված […]

125 մետրանոց եռագույնը Արտին լեռան լանջից հիշեցնում է/ֆոտո/

«Իմ գործնեությունը որոշել եմ ծավալել «100+1»  խորագրով  ծրագրի շուրջ, որովհետ Ցեղասպանության 100 ամյա տարելիցը միայն պայքարին նոր թափ է տվել ու հաջորդիվ հարկավոր է ավելի ակտիվ պայքարել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆոտոլրագրող Մուշեղ Գասպարյանը, ով ապրիլի 24-ին Արտին լեռան վրա  առաջին անգամ բացեց 125 մետրանոց եռագույն դրոշը: «Այս դրոշը խորհրդանշում է մեր կորցրած հողերի ու 1 […]

Հայ ըմբիշներն առայժմ երեք օլիմպիական ուղեգիր են նվաճել

Մոնղոլիայում ավարտվեց Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է  ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ է նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ  (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին: Ուլան Բատորում ավարտված վարկանիշային […]

Երբ այդ երեխաները ոչինչ չունեին ուտելու, ես աղոթում էի

Ներումը կյանքի բանալին է: Եթե հրաժարվում ես ներել, մերժում ես կյանքը» 25 ապրիլի, 2016թ.  2016թ. ապրիլի 24-ին Երևանում կազմակերպված Avrora prize մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհվեց աֆրիկյան Բուրունդիում մոտ 30 հազար երեխաների կյանք փրկած մի կնոջ՝ Marguerite Barankitse-ին: Այստեղ չեմ ուզում անդրադառնալ Avrora մրցանակաբաշխության առաջադեմ գաղափարախոսությանը, հայկական միջազվայրում մտցրած նոր մտածողությանն ու հիանալի պտուղներին, միջազգային մամուլում ունեցած […]

Ստեփանակերտը ծաղկում է

Ստեփանակարտի փողոցներում և պուրակներում ակտիվորեն սկսվել են բարեկարգման, ծաղկեպատման և կանաչ գոտիների ընդլայնման աշխատանքներ: Այս մաիսն տեղեկացնում է «Արցախպրես»-ը, որի փոխանցմամբ Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և սիզամարգերում սկսված է հողի փխրեցման և սածիլների տեղադրման գործընթացը: «Այսօրվանից Եռատոնի նախատոնական աշխատանքներ են սկսվել քաղաքի տարբեր հատվածներում: Էլեկտրական սյուների վրա տեղեդրվելու են […]

Համաշխարհային մամուլը՝ Ջորջ Քլունիի այցի եւ «Ավրորա» մրցանակաբաշխության մասին

Ջորջ Քլունիի`  Հայաստան այցն ու այստեղ տեղի ունեցած միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխությունը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում։ Associated Press-ը գրել է, որ Քլունին հայերի հետ մասնակցել է 1,5 մլն հայերի սպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությանը եւ խոսել այն մասին, երկրներ կան, որոնք Ցեղասպանությունը ճանաչել են, սակայն ԱՄՆ-ն դա չի արել։ The Guardian-ը անդրադարձել է Քլունիի ելույթին՝ […]

Ցավոք

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրատվամիջոցներին տարածել է մի գրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ քաղաքապետարանում իբր քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարականներ իջեցնելու հարցը՝ անչափահասների հասարակական-քաղաքական ակտիվությունը կասեցնելու նկատառումով: Ավելին, տիկին Բախշյանը հեռուն է գնացել և հստակ անուններ է նշել՝ այդ իրողության առնչությամբ համեմատություններ և վերլուծություն կատարելով: Գնահատելով Անահիտ Բախշյանի […]

Ոչ-ոքիների շարքը շարունակվում է

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Ստավանգերի միջազգային մրցաշարի 5-րդ տուրի Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է: Այժմ Արոնյանն ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի