22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

H1N1 և H3N2 վիրուսները Վրաստանում խլել են 8 մարդու կյանք

Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեը հայտարարել է, որ  Վրաստանում H1N1-ից բխած բարդությունների հետևանքով մահացել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ էլ մահացել է H3N2 վիրուսի հետեւանքով։ «Դժբախատաբար, մեզ մոտ գրանցվել է մահվան 8-րդ դեպքը, եւ այդ բոլոր դեպքերը կապված […]

«Նամյոկ» ընկերավարներին

Ցավոք, մեր երկիրը անփառունակ վախճաններ տեսել է։ Սա՝ ի պատասխան ՀԱԿ-ի հայտնի պարոնին։ Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և իշխանությունը առավելագույնս օգտագործում են հնարավորությունները ավելի արդյունավետ կառավարելու, քաղաքական ուժերին պետական կառավարման համակարգում ներառելու, նրանց կարողությունները ի շահ երկրի ու ժողովրդի ծառայեցնելու համար։ Հանրապետական կուսակցությունը երբեք չի խորշել կոալիցիաներ, տարբեր […]

Սաքունցի եւ Խզմալյանի խնդրագիրը

Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի հարված էր Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրոպայի Խորհրդի […]

Գիտնականների ահազանգը. Եվրոպան ջրի տակ կհայտնվի

Գլոբալ տաքացումը պատճառ է հանդիսացել, որ գիտնականներն մտահոգվեն եւ հայտարարեն, որ 30-ից 70 տարի անց ջրի տակ կանցնեն Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի զգալի տարածքներ, եթե համաշխարհային հանրությունը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ նշված է Շրջակա միջավայրի հարցերով եվրոպական գործակալության զեկույցում։ Գործակալությունն առաջին անգամ գլոբալ մոնիթորինգի է ենթարկել Եվրոպայի ջրային պաշարների վիճակը եւ կանխատեսումներ է արել […]

Թուրք պատգամավորը բողոքել է՝ Դիարբեքիրի փողոցներին հայկական անուններ են դրվում

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում փողոցներին ու պողոտաներին հայկական անուններ են տրվում, գրում է Ermenihaber.am-ը: «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ- MHP) ներկայացուցիչ Հալաչօղլուն մաասնավորապես ասել է. «Այն բանից հետո, երբ Գյուլթեն Քըշանաքը դարձավ Դիարբեքիրի քաղաքապետ, փողոցների և պողոտաների անունները սկսեցին փոխվել: Նոր անունները ոչ թե […]

Ռուստամյանը չի կրկնվում

«Ես իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում, ես ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով  իր երեկվա այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է: Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ կվերայանեյեն իրենց մոտեցումները ձեր այս […]

ՀՀ-ում կազմակերպվի կարտոֆիլի ալյուրի արտադրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հյուրընկալել են կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին: Ինչպես հայտնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը` պարոն Յոս դեն Բոերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին տեղեկացրել է, որ «Ֆրանկ մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից […]

Ո՞վ է ընդդիմության թեկնածուն /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը Մարդու իրավունքի պաշտպանի ընտրության հարցում ունի իր դիտարկումները: Պատգամավորը կասկածում է, որ, ի վերջո, ՄԻՊ-ի պաշտոնը կզբաղեցնի հանրապետական թեկնածուն: Նա գտնում է , որ վերջին փուլում առնվազն երկու թեկնածուների անուններ պետք է շոշոփվեն, որպեսզի մրցակցություն ծավալվի: Այս մասին հայտնեց Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, թե շոշափվում է նաև ՀԱԿ […]

Ընտրություններ ԱՄՆ-ում․ ֆավորիտները պարտվել են

Երեկ ԱՄՆ-ում՝ Այովա նահանգում, տեղի են ունեցել նահանգի դեմոկրատական ու հանրապետական կուսակցական կազմակերպություններում ընտրություններ, որոնց արդյունքներով պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում նախագահական աթոռի իրական հավակնորդների հինգ հոգի է, գրում է ТАСС գործակալությունը։ Ընտրությունների արդյունքներով՝ հիմնական հավակնորդները տանուլ են տվել, պարտվել են թե Հիլարի Քլինթոնը, թե միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Փոխարենը ընտրություններում հաղթել է սենատոր Թեդ Քրուզը, որը, ըստ լրատվամիջոցների, Այովայում […]

Մուտիլովկաներ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացառում է, որ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Մարդու իրավունքների պաշտպան: «Մուտիլովկաներ են: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»,-այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսին հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նշենք, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո տեղեկություններ կան, թե ընդդիմությունը կառաջադրի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի