14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին պետական ինչ աջակցություն է տրամադրվում

Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:

Այս մասին իր անձնական բլոգում գրել է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Կենսաթոշակներ

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգևավճարներ.

ա. զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30,000 դրամի չափով պարգևավճար,

բ. զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխայի լրացուցիչ վճարվում է 36,000 դրամ ևս,

գ. զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13,000 դրամ ևս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, և նա չի աշխատում,

դ. զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31,000-ական դրամ ևս, եթե նրանց 63 տարին լրացած է:

Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչև 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177,000 դրամի չափով պարգևավճար։

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ.

ա. սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38,000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25,000 դրամ,

բ. շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:

Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ և ամենամսյա պարգևավճարները.
կենսաթոշակ(դրամ) ամենամսյա պարգևավճար(դրամ)
Սպաներ Շարքային
1-ին խումբ 61,000 36,000 55,000
2-րդ խումբ 53,000 26,000 48,000
3-րդ խումբ 26,000 18,000 36,000

Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է:

Միանվագ գումարներ

Ինչ վերաբերում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետևյալ միանվագ գումարները.

Հուղարկավորության համար՝ 700,000 դրամ,
Գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման հատուցման համար՝ 1,400,000 դրամ,
Ապահովագրական գումար.
Ա. – մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2,000,000 դրամ,

Բ. ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1,000,000 դրամ,

Գ. հաշմանդամ զինծառայողներին՝

1-ին խումբ՝ 500,000 դրամ,

2-րդ խումբ՝ 400,000 դրամ,

3-րդ խումբ՝ 300,000 դրամ,

Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝
Ա. զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16,000 դրամ,

Բ. հաշմանդամ զինծառայողներ՝ 10,000 դրամ,

Ամենամսյա դրամական օժանդակություն երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15,000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար):

Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան

(եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով

զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է):

Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

Նպաստներ

Զոհված (մահացած) զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաև ամենամսյա նպաստներ՝ հետևյալ չափով՝

Զոհված զինծառայողների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42,000 դրամ:

1-ին խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15,000 դրամ,

2-րդ խմբի հաշմանդամների մինչև 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9,000 դրամ։

Նշված նպաստների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ