09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զախարյանը գնաց, բողոքը մնաց /վիդեո/

Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով մարտի 1-ին, հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Բնակիչները, որոնք իրենց բնակարանների դիմաց արդեն փոխհատուցում են ստացել, նշում են, որ իրենց վատ պայմաններով բնակարան են հատկացրել, այժմ պահանջում են իրենց […]

Միայն տասը զոհերը չէին…

«Երկարածավալ ելույթներ չեն լինի այսօր: Այս անգամ այդպես որոշվեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ մարտի 1-ին հրավիրված ընդդիմության երթին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ոչինչ չի փոխվել: Խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնացել է: Քաղաքի կենտրոնում տասը մարդու անօրինական կերպով սպանեցին: Միայն տասը զոհերը չէին ու պետք է հիշել, որ հարյուրավոր վիրավորներ կային: Այդ […]

Նախորդ փետրվարին Անթալիա է այցելել 8.307 ռուս զբոսաշրջիկ, այս փետրվարին` 55

Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում, գրում է Ermenihaber.am-ը: Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` այս տարի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 […]

Նախագահն ընդունել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյին, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին և Ղազախստանի […]

Պետք է բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը. Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին: ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական […]

Պատմաբանները չեն սիրում մարտի 1-ը

‹‹Մարտի մեկի արյունալի դեպքերը միշտ  կմնան ողբերգական ու ցավալի մեր հանրապետության համար: Իսկ թե այս  իրադարձությունն ինչպես կդրոշմվի պատմության ու պատմագրության մեջ, դեռ վաղ է ասել… Սերունդները պիտի գան, որ հետագայում երևա, թե ինչպես կլինի››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Պատմաբանը նշեց, որ կան մասնագետներ, որ մարտի մեկի հետ կապված՝  ուսումնասիրություններ են […]

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿՌԲՀ նորանշանակ պետին

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ նորանշանակ պետ Սահակ Օհանյանին: Շնորհակալություն հայտնելով ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանին՝ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած և ռազմաբժշկական համակարգում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու […]

ԱՄՆ Պետդեպը հորդորում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա

ԱՄՆ-ը Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել չայցելել Թուրքիայի, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ «Պետքարտուղարությունն ամերիակացի քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելություններից: Միջազգային եւ տեղական խմբավորումների կողմից իրագործված վերջին ահաբեկչական գործողությունների եւ սպառնալիքի մակարդակի աճի հետ կապված ԱՄՆ-ի հպատակները պետք է խիստ զգույշ լինեն Թուրքիայով ճանապարհորդության […]

Թագուհուն չի հրապուրում Աշոտ Աղաբաբյանի առաջարկը

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի  մասը «Հրազդան» եւ «Առինջ մոլում» ամսական 50-60 հազար դրամով տաղավարներ են վարձակալել եւ շուտով կտեղափոխվեն: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակից Թագուհին. «Ես այս պահին չեմ մտածում գնալու մասին: 20 հազարով իջել է ամսական վարձավճարը: Ճիշտ է, Աշոտ Աղաբաբյանը ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի