09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար․ Մոգերինի

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա: Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության […]

Այցելություն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում: Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը ծանոթացել է […]

Գալուստ Սահակյանը կանցնի աշխատանքի

Ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ: Ինքնազգացողությունը եղել և մնում է լավ: Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի, այս մասին գրառում է կատարել ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:

Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի մարտի 1-ը սեփականացնել. Դավիթ Շահնազարյան/վիդեո/

«Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի մարտի 1-ը սեփականացնել և օգտագործել ներկուսակցական ու անձանական շահերի համար, այն բացահայտելը մեր ժողովրդի, հասարակության խնդիրն է»,-այս մասին այսօր Մյասնիկյան արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, քաղաքական , 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: «Մարտի 1-ը  հարված էր մեր ժողովրդին, հարված էր մեր հասարակությանը, հարված էր մեր պետությանը: […]

Արտակարգ վայրէջք. երեխա է մահացել

Այսօր Շանհայից Մյունհեն թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում, քանի որ ինքնաթիռի ուղեւորներից մեկը վատացել է։ Ինչպես պարզվել է, մանկահասակ աղջկա ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ կտրուկ վատացել է, եւ ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել։ Ցավոք, բժիշկների ջանքերն ապարդյուն են անցել, փոքրիկը մահացել է։ Առայժմ հայտնի չէ, թե որն է դարձել երեխայի մահվան պատճառը։ Հայտնի է միայն, […]

Այլեւս ոչ ոք չէր մնացել

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշում է 2008թվականի մարտի 1-ի դեպքերից մի դրվագ: «2008թ. մարտի 1-ի ժամը 15-ի մոտակայքում «փոքր ընդհատակից» հասա Մյասնիկյանի արձանի մոտ ընթացող հանրահավաքի վայր: Այստեղից հեռացա մարտի 2-ի լուսադեմին, փոքր խմբի հետ, երբ համոզվեցինք, որ Մյասնիկյանի արձանի մոտ այլևս ոչ ոք չի մնացել: Այդպես սկսվեց ընդհատակյա […]

Վարչապետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին՝ համատեղ աշխատանքի համար, բարձր գնահատել նրա գործունեությունը և նշել, որ պարոն Զախարյանի գլխավորությամբ նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգում առկա են խնդիրներ, որոնց […]

ԱԺ էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ ինստիտուտ է

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է,  որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ  ինստիտուտ է: Անդրադառնալով Մհեր Սեդրակյանի և Շուշան Պետրոսյանի հետ կապված աղմկահարույց իրադարձություններին՝  Ռուբեն Բաբայանը նշեց. «Ավելի տրամաբանական կլիներ, որ մենք ունենայինք «ճշտով» հանձնաժողով, քանի որ մեր պատգամավորներից շատերն իրենց վարքով համապատասխանում են այդ չափանիշներին»,-շեշտեց արվեստագետը: Ռուբեն Բաբայանը նշեց, որ զարմացել է  Էթիկայի […]

Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են կոնկրետ հարկատեսակների, ինչպես նաև վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Հարցի առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ, արծարծվել են տնտեսական ակտիվության խթանման և տեղական արտադրության զարգացման վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի