15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու հիմա վերադարձավ Սամվել Բաբայանը. Իրավունք

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը հանրության մեծ մասը դրական է ընդունել ի տարբերություն Հայաստանի ու Արցա­խի քաղաքական որոշ շրջանակների, որոնք հստակ վերաբերմունք չեն արտահայտում:

Ավելին` քաղաքական որոշ շրջանակներ կար­ծում են, որ Սամվել Բաբայանի վերադարձը կապված է Ոոբերտ Քոչարյանի ստվերային ակտիվացման հետ, որը դրսեւորվում է Վար­դան Օսկանյանի «համախմբում» կուսակցությամբ:

Կուսակցության անդամ, «Արաբո» ջո­կատի հրամանատար, ազատամար­տիկ Մանվել Եղիազարյանին «Իրա­վունքը» հարցրեց` ինչ գնահատական կտա Ս. Բաբայանի վերադարձին ու նրա երկու հարցազրույցներին: «Ես չեմ կարդացել Բաբայանի հարցազրույցը, բայց եթե մարդը, որը պաշտոնյա էր, գեներալ է, ներկա է Հա­յաստանում, եւ հանրությունն էլ նրանով կարծիք է կազմում Հայաստանի մասին, իրավունք ունի լինել Հայաստանում»:

Սամվել Բաբայանը, ըստ ազատամարտիկի, մեծ ներդրում ունի Արցախյան պատերազմում, հետեւաբար իրավունք ունի լի­նել Հայաստանում: «Մնացածը հանրության որոշումն է»,- ասաց «Արաբո» ջոկատի հրա­մանատարը:

Թե ինչու է հիմա վերադարձել Բաբայանը, արդյոք դա կապված է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացման հետ, Մանվել Եղիազարյանն ասաց, որ տեղյակ չէ` ինչու է հիմա գեներալը վերադարձել: Իսկ Քոչարյանի ակտիվացման հարցին էլ ասաց. «Խնդրում եմ բավարարվեք այսքանով»:

Ազատամարտիկի հետ փորձեցինք զրուցել նաեւ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության նրա անդամակցության մասին: Ի պատասխան` Մանվել Եղիազարյանն ասաց. «Կուսակցության համագումարը դեռ չի եղել, ոնց կարող եմ կուսակցության անդամ լինել: Ես դեռ նախաձեռնող խմբի անդամ եմ»: Իր անդամակցության հարցերին Մանվել Եղիազարյանը խոստացավ պատասխանել տասն օր անց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ