15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դեպի Ռուսաստան հայկական պանրի արտահանումն ավելացել է 2 անգամ

Ռուսաստանի կողմից պարենային էմբարգոյի կիրառումից հետո արտասահմանյան պանրի մասնաբաժինը սպառողական շուկայում առաջին անգամ  նշանակալի աճ է գրանցել: Վիճակագրության համաձայն ամենից մեծ աճը գրանցվել է Հայաստանից ներմուծված պաների ծավալներում եւ այս տարվա առաջին երեք ամիսներին` աճել է ավելի քան 2 անգամ,  կազմելով` 1200 տոննա պանիր: «Կոմերսանտ»-ը գրում է, որ  2016թ-ի առաջին երեք ամիսներին ՌԴ ներմուծված պանրի ծավալը կազմել […]

Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ և նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայցրել երկրի 65-րդ կառավարության կազմը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանն արդեն հաստատել է Յըլդըրըմի կառավարության կազմը, որն ունի հետևյալ տեսքը` Վարչապետ – Բինալի Յըլդըրըմ Փոխվարչապետներ – Նուրեթթին Ջանիքլի, Մեհմեթ Շիմշեք, Նուման Քուրթուլմուշ, Թուղրուլ Թուրքեշ, Վեյսի Քայնաք […]

Ջավախքի Սաղամո գյուղում բավականին հզոր տոռնադո է եղել

«Ջավախքի Սաղամո գյուղում բավականին հզոր տոռնադո է եղել, կան ավերածություններ»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Սա հենց Գյումրիի ամպն է, որը բարձրացել է Ջավախք»,- գրել է նա: Ավելի վաղ Սուրենյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Գյումրիում եթե 2-3 տոկոսով էլ քամու ուժգնացում գնար, ձեւավորվելու […]

Եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի. իմ աշխատելաոճը դա է. Գաբրիել Գյոզալյան

Արագածոտնի նորանշանակ մարզպետ դաշնակցական  Գաբրիել Գյոզալյանը ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին, բայց չցանկացավ խոսել նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատելաոճի մասին: «Ես իմ մասով եմ ուզում խոսել, նախկին մարզպետի մասով չեմ ուզում խոսել, նախկինն իր աշխատելաոճն ունի, ես` իմ»,-  ասաց նա: Լրագրողները նորանշանակ մարզպետին հարց ուղղեցին՝  դաշնակցական մարզպետը կարո՞ղ է ավելի լավ աշխատանք անել, քան ՀՀԿ-ականը: Անդրադառնալով […]

Ինչի՞ չեզոք դիրք ընտրեմ. Կարապետ Գուլոյան /վիդեո/

«Ես՝ որպես մարզպետ, գտել եմ, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին, ինչի՞ չեզոք դիրք ընտրեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետ Գուլոյանը՝ նշելով, որ եթե հրազդանցիները դժգոհ են եղել Արամ Դանիելյանից, ապա կարող էին նրան չընտրել: Այսուամենայնիվ, Գուլոյանը շեշտեց՝  Հրազդան քաղաքի վիճակն այնքան էլ լավ չէ: «Բազմիցս Արամ Դանիելյանի հետ  զրույց […]

Ռոբերտ Հովհաննիսյանը 8-րդ տեղը գրավեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

Կոսովոյի Գժակովո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը (7,5 միավոր) զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Դանիան ներկայացնող Տարի Արյանի հետ: Արման Փաշիկյանը (41-րդ տեղ) պարտվեց: Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը (21-րդ տեղ), Զավեն Անդրիասյանը (33-րդ տեղ), Մանուել Պետրոսյանը (51-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (38-րդ տեղ): Հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը […]

Հրապարակի շատրվանները բողոքի հարթակ /ֆոտո/

Ժամեր առաջ այսօր հերթական անգամ Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ ևս մի քաղաքացի է մտել, ում հետ ոստիկանները բացատրական աշխատանքների միջոցով դուրս բերեցին այնտեղից։ Կինը լռում է և որևէ բացատրություն չի տվել արարքի համար։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նման քայլի էր դիմել նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ ՀԿ-ի հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը, ով ոստիկաններին […]

Փարիզ-Կահիրե ինքնաթիռը պայթեցրել են․ մասնագետները հաստատել են

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ եգիպտական A320 ինքնաթիռը, որը կործանվեց օրեր առաջ Փարիզից Եգիպտոս թռչելիս, պայթեցվել է։ Մասնագետները նշել են, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել պայթյունը, նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը կարող էին պայթեցնել։ Հիշեցնենք, որ Փարիզից Եգիպտոս թռչող ինքնաթիռը կործանվել էր՝ ընկնելով Միջերկրական ծովը։ Ինքնաթիռում գտնվող 66 հոգին էլ մահացել են։

Նախարարի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածի կյանքը վտանգված է

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմանում, Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ […]

98 միլիոն դրամ Երևանի վերելակների համար

2015 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեն ու ծախսերը կազմել են 57 միլիարդ 66 միլիոն  873 հազար դրամ: Այսօր Ազգային ժողովում հրավիրված բյուջետային հաշվետվությունների ընթացքում փոխքաղաքապետ Կամո Արեյանը շեշտեց՝  կազմակերպվել են մշակութային մի շարք միջոցառումներ, գումար է հատկացվել թանգարանային գործունեության, կենդանաբանական այգու, թատրոնների համար, ֆինանսավորվել է փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության ցանցի պահպանում, շահագործման ծրագիրը: Կամո Արեյանն  ընդգծեց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված