Ադրբեջանն ափեղ-ցփեղ աշխատություններ է հրատարակում՝ աղավաղելով պատմությունը. հայագետ /վիդեո/
«Հայագիտական խնդիրները իրենց բարձունքում չեն գտնվում այսօր: Խորհրդային տարիներին Մոսկվայի կասեցնող հայտարարարությունների պատճառով չէինք կարողանում մեր ազգային խնդիրներին, ազգագրությանը վերաբերող նյութեր հրատարակել, բայց հիմա ապրում ենք ազատ, անկախ երկրում ու այսօր չկան այդպիսի խնդիրներ: Այդուհանդերձ, ձեմ կարող ասել, թե այսօր ավելի շատ ուսումնասիրություններ են արվում, քան այն ժամանակ: Տպաքանակները պակասել են», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Նա շեշտեց՝ այսօր գիտնականի համար պետությունը չի ստեղծել նորմալ պայմաններ, աշխատավարձն էլ շատ քիչ է: Սա է պատճառը, որ մասնագետները չեն ուզում զբաղվել գիտությամբ: Հայագետը նշեց՝ հայագիտական աշխատությունները, որ լույս են տեսնում մեր երկրում, պետք է թարգմանվեն, որպեսզի հարկ եղած դեպքում դա ներկայացվի միջազգային արենայում, բայց, ցավոք, թարգմանությունների թիվը փոքր է:
«Ի հակադրություն սրա՝ ասեմ՝ Ադրբեջանն այս ոլորտին մեծ փողեր է տրամադրում ու ափեղ-ցփեղ աշխատություններ է հրատարակում՝ աղավաղելով պատմությունը: Հետո տպագում են օտար լեզուներով ու անվճար բաժանում եվրոպական կրթօջախներին: Գիտությունը զարգանում է նաև ֆինանսերի հաշվին: Մեր գիտնականների աշխատավարձն էլ աշխատավարձ չէ, աղքատավարձ է: Դրանով ընտանիք պահել չի լինի», – ընդգծեց հայագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: