14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան` կաթվածահար վիճակում

Ֆրանսիայի Կառավարությունը արտահերթ նիստում որոշում է կայացրել դիմել ֆրանսիական Սահմանադրության հազվադեպ կիրառվող 49.3 կետին, որը թույլ է տալիս Կառավարությանն առանց Խորհրդարանի քվեարկության օրենք ընդունել: Ըստ այդմ՝ Ֆրանսիայի Կառավարությունը հավանության է արժանացրել   արագացված կերպով աշխատանքային բարեփոխումներ իրականացնելու որոշումը, ինչը թեժ բանավեճերի առիթ է դարձել:

Ֆրանսիայի աշխատանքային օրենսգրքի բարեփոխման հիմնական կետերից է՝ աշխատանքային շաբաթը մնում է 35-ժամյա, բայց միայն որպես միջին ցուցանիշ: Ընկերությունները կարող են բանակցել տեղական արհմիությունների հետ ավելի կարճ կամ ավելի երկար աշխատանքային շաբաթվա վերաբերյալ: Բայց դա պետք է լինի ոչ ավելի քան 46 ժամ:

Ընկերություններն ավելի լայն իրավունքներ են ստանում  աշխատավարձը նվազեցնելու  հարցում: Կառավարությունը հույս ունի, որ ընկերությունները պատրաստակամորեն կընդունեն աշխատակիցներին, եթե իմանան, որ իրենք  անհրաժեշտության դեպքում կարող են աշխատանքից ազատել:

Գործատուներն ավելի շատ իրավունքներ  կունենան տարբեր տեսակի արձակուրդների, այդ թվում հղիության և ծննդաբերության արձակուրդի քննարկման հարցում: Հիմա այդ օրենքները նույնպես շատ խիստ են:

Այս ամենն, իհարկե, չէր կարող դժգոհության ալիք չբորբոքել: Երկրում բազմահազարանոց ցույցեր են սկսվել, որին մանսակցում են ուսանողներ, դասախսոսներ, տրանսպորտի և ուրիշ շատ այլ  ոլորտների աշխատողներ: Այդ ցույցերն իրենց հերթին ոստիկանության հետ բախումների են հանգեցրել:

Բողոքի ակցիան կաթվածահար է արել երթևեկությունը: Խնդիրներ կան ներքին երկաթուղային կապի հետ, բացի դրանից Օրլին օդանավակայանը չվերթների  ավելի քան 20%-ը չեղյալ է համարել: Խափանվել է նաև աշխատանքը կրթական և բժշկական հաստատություններում: Ցույցերը հանգեցրել են անգամ Էյֆելյան աշտարակի փակմանը:

Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիությունը փողոցային ցույցեր, գործադուլ է անցկացնում: Նրանց են միացել Ֆրանսիայի 8 նավթավերամշակման գործարանները: Ֆրանսիական երկաթուղիների աշխատակիցները նույնպես միացել են գործադուլի ալիքին:  Ավտոմոբիլային  տրանսպորտն արդեն «տառապում» է բենզալցակայաններում վառելիքի պակասից:

Մոտ օրերս Ֆրանսիայում ակնկալվում են տրանսպորտի աշխատանքի հավելյալ խափանումներ, քանի որ Փարիզի մետրոյի աշխատակիցները այս հինգշաբթի պատրաստվում են անժամկետ գործադուլ սկսել, իսկ Air France-ի օդաչուները գարծադուլ են սկսել աշխատավարձի բարձրացման պահանջով: Ֆրանսիացի ավիադիսպետչերները հայտարարել են, որ մտադիր են գործադուլ անել հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:

Չնայած այս ամենին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հետ չի կանգնելու աշխատանքային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մտադրությունից:

Reuters գործակալության տեղեկություններով՝ Ֆրանսիայի Խորհրդարանը կարող է ձգձգել օրինագծի ընդունումը որպեսզի ցույցերը խոչընդոտ չհանդիսանան  «Եվրո-2016» ֆուտբոլի առաջնության անցկացմանը:

 

 

 

Աշխեն Սահակյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ