Նախագահականում Սամվել Բաբայանին հարցնում են. Առավոտ
«Իսկ ի՞նչ է դիվերսիոն գործողությունը, ի՞նչ չափանիշներով է ինքը որակում դա որպես դիվերսիոն գործողություն». ԼՂՀ նախագահի մանուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում այսպիսի հարց ուղղեց ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բարաբանին, որը քառօրյա պատերազմը գնահատել էր որպես հակառակորդի պատժիչ դիվերսիոն գործողություն:
Ըստ Դավիթ Բարաբանի` հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլորս պետք է առավելագույնն անենք, որ չշահարկվի այս հարցը. «Վերջապես մենք տվել ենք անդառնալի կորուստներ, եւ եթե ինչ-որ մեկը, կապ չունի ով է, ես անձնական խնդիր որեւէ մեկի հետ չունեմ, կյանքում որեւէ մեկին անձնապես չեմ վիրավորել, նման հայտարարություն է անում, պետք է հարցնել այդ մարդուն
` ի՞նչ չափորոշիչներով եք այս կամ այն գործողությունը որակում պատերազմ կամ ահաբեկչություն:
Եթե այստեղ հանդես են գալիս որպես քաղաքական գործիչ որոշ հայտեր ներկայացնելու` սա մեկ բան է, բայց եթե խոսում ենք որպես փորձագետ ու փորձում տալ նկարագիրը, թե ինչ է եղել, ինչ գործողություն է եղել, այստեղ պետք է ավելի հստակ չափանիշները որոշվեն: Եթե թշնամին կորցրել է 30-ից ավելի տանկ, դա պատերազմ չի, դիվերսիոն գործողությո՞ւն է: եթե նա կորցրել է Գրադ կայանք, երբ որ TOC-1 համակարգն է կորցրել, երբ տվել է 400-2.5 հազար զինվորի զոհ, դա դիվերսիոն գործողությո՞ւն է»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: