15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբն են.Տարոն Մարգարյան

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբն են, քանզի նրանք ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Եվ այդ համատեքստում առավել կարևորվում է մեր երեխաների առողջության պահպանման ու հանգստի կազմակերպման, կրթության ու դաստիարակության, համակողմանի զարգացման, կյանքի լիարժեք պայմաններ ապահովելու հարցում մեզանից յուրաքանչյուրի  պատասխանատվությունը: Գաղտնիք չէ, որ հիմնականում հենց մանկության տարիներին սերմանված արժեհամակարգն է ձևավորում յուրաքանչյուրի  անհատականությունը: Եվ այս տեսանկյունից առանձնակի հարգանքի ու գնահատանքի է արժանի այն մարդկանց աշխատանքը, ովքեր նպաստում են դրական արժեհամակարգի ձևավորմանը: Այս տոնը նաև յուրօրինակ հիշեցում է՝ երեխաների հանդեպ մեծերիս պատասխանատվության մասին:

Սիրելի՛ երեխաներ,

վստահ եղեք, որ ձեզ վերաբերող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի մատչելի, հարմար և հավասար պայմաններ ստեղծենք մայրաքաղաքի բոլոր երեխաների համար, որպեսզի  ժպիտն անպակաս լինի մեր քաղաքի փոքրիկների դեմքից:

Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող հունիսմեկյան բարձր և ուրախ տրամադրությունը ձեզ ուղեկցի տարվա բոլոր օրերին:

 

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ